ԻՊ-ը ստեղծվել է Իրանը ոչնչացնելու նպատակով. Խամենեի
МЕЖДУНАРОДНОЕ«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ստեղծողների հիմնական նպատակը եղել է Իրանի ոչնչացումը։ Նման հայտարարությամբ է հանդես եկել Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը։
«ԻՊ-ը ստեղծվել է հիմնական առաջադրանքը կատարելու համար՝ Իրանի նվաճման ու ոչնչացման նպատակով։ Իրաքն ու Շամը (Սիրիայի պատմական անվանումը) ընդամենը նախապատրաստական փուլերն էին այդ նպատակին հասնելու համար»,- ասել է նա։
Սակայն այս պատերազմում, ըստ Իրանի հոգևոր առաջնորդի, Իրանի թշնամիները կպարտվեն։
«Քանի որ նրանք (թշնամիները- Խմբ.) թերագնահատում են այն հզորությունը, որն ունի Իրանի Իսլամական Հանրապետությունը։ Նա ծնկի կբերի բոլոր նրանց, ովքեր ձգտում են ծնկի բերել իրեն»,- ասել է Խամենեին Թեհրանում։
1
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
2
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
3
То что Азербайджан унижает, это вина нашего политического руководства
4
Сейчас Армения находится в большей зависимости, чем когда-либо
5
Как были чмошниками , так и остались



