«Իտալիայի հավաքականն ունի աշխարհում լավագույն պաշտպանությունը և նրանց պրակտիկորեն անհնար է խփել»
СПОРТԻսպանիայի հավաքականի հարձակվող Ալվարո Մորատան կիսվել է Եվրո-2016-ի 1/8 եզրափակչում Իտալիայի հետ կայանալիք խաղի սպասումներով: Խաղը տեղի կունենա հունիսի 27-ին:
«Իտալիայի հավաքականը շատ ուժեղ թիմ է: Իտալիայի Սերիա Ա-ի խաղերում գոլեր խփելը շատ դժվար է, ինչպես նաև դժվար է Իտալիայի հավաքականին խփելը: 2 մրցաշրջանը «Յուվենթուսում» ինձ՝ որպես հարձակվող դարձրին ավելի ուժեղ:
Բուֆֆոնը շատ ուժեղ է: Ջանլուիջին համաշխարհային ֆուտբոլի լեգենդն է, ինչպես նաև Կասիլյասը: Բոնուչին, Բարձալին և Կիելինին աշխարհի լավագույն պաշտպաններն են:
Քչերը կլինեն, որ կցանկանան խաղալ նրանց դեմ: Երբ նրանք դաշտում են Բուֆֆոնի հետ, նրանց թիմին պրակտիկորեն անհնար է գոլ խփել»,- Մորատայի խոսքերն է մեջբերում Football Italia-ն:
1
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
4
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
5
Как были чмошниками, так и остались. Аршак Карапетян



