10 զարմանահրաշ փաստ, որոնց մասին, հնարավոր է, Դուք չգիտեիք
ЛАЙФMediamag.am- ը գրում է.
Աշխարհը ավելի հետաքրքիր է, քան կարող է թվալ առաջին հայացքից։ Եվ ամեն անգամ, ամեն Աստծո օր՝ կարելի է այստեղ գտնել զարմանալու և ապշելու որևէ բան։
1. Ինչպես են դերասանները «կոկաին» շնչում
Երբ դերասանները նկարահանման հրապարակում «կոկաին» են շնչում (կոկաինի դերում հանդես են գալիս անվնաս փոշիներ), ռեկվեզիտորները փոշին քաշելու խողովակի մեջը պատում են վազելինով, որպեսզի քաշելու ընթացքում փոշու մեծ մասը դիպչի խողովակին և չգնա դերասանի շնչուղիներ։
2. Սահմանափակումներով խաղ
Fallout 3 համակարգչային խաղի պոստապոկալիպտիկ քաղաքի կենտրոնում գոյություն ունի ատոմային ռումբ, որը խաղացողը կարող է պայթեցնել։ Այս խաղի ճապոնական լոկալիզացիայում այդ ռումբն անհնար է պայթեցնել։
3. Հանդիպել ամբողջական անվանակցի հետ
San Fransisco Giants բեյսբոլային ակումբի փիթչեր Մեդիսոն Բամգերները, ժամանակին հանդիպում էր մի աղջկա ում անունն էր Մեդիսոն Բամգերներ։
4. Ի՞նչ էիք սպասում բանջարեղենից
2004թ., 43 մրգերի և բանջարեղենների ուսումնասիրությունը ցույց է տվել, որ այս պտուղների սննդային արժեքը վերջին կես դարում զգալիորեն նվազել է։
5. «Ոչ ոք չի խղճացել, ոչ ոք…»
Սքիդմոր քաղաքում (ԱՄՆ, Միսուրի նահանգ) հայտնի «քաղաքային կռվարար» մարդը մարդասպանից «ստանում է» երկու գնդակ։ Չնայած սպանությանը ներկա գտնված 46 վկաների, ներառյալ նրա կնոջ՝ ոչ ոք այդպես էլ շտապ օգնություն չկանչեց, և ոչ ոք այդպես էլ չմեղադրվեց սպանության մեջ։
Շարունակությունը՝ այստեղ








