Եվրո-2016. Գրիզմանի դուբլը կամային հաղթանակ բերեց Ֆրանսիային
СПОРТԵվրոպայի առաջնության 1/8 եզրափակչում Ֆրանսիան 2:1 հաշվով հաղթել է Իռլանդիային: Հանդիպման 2-րդ րոպեին Պոլ Պոգբան խախտել է կանոնները սեփական տուգանային հրապարակում եւ գլխավոր մրցավար Նիկոլա Ռիցոլին նշանակել է 11 մետրանոց հարված, որը վստահ է իրացրել Ռոբի Բրեդին:
Առաջին խաղակեսում որոշակիորեն հավասար պայքար էր, սակայն ընդմիջումից հետո Դիդյե Դեշամի թիմը սկսեց ավելի ակտիվ գործել: Անտուան Գրիզմանը 58-րդ րոպեին նախ գլխի գերազանց հարվածով հավասարեցրեց հաշիվը, ապա երեք րոպե անց նաեւ խփեց հաղթական գոլը: 66-րդ րոպեին Գրիզմանը միայնակ էր հայտնվում դարպասապահի առջեւ, սակայն նրա առաջխաղացումը կասեցրեց Շեյն Դաֆին, ով հեռացվեց դաշտից:
Նշենք, որ քառորդ եզրափակչում Ֆրանսիան կմրցի Անգլիա - Իսլանդիա զույգի հաղթողի հետ:
Թիմերը հանդես էին գալիս հետեւյալ կազմերով.
Ֆրանսիա. Լյորիս, Էվրա, Ռամի, Սանյա, Կոսիելնի, Կանտե, Մատուիդի, Պոգբա, Գրիզման, Պայե, Ժիրու
Իռլանդիա. Ռանդոլֆ, Կոուլմեն, Կիո, Դաֆի, Ուորդ, Բրեյդի, ՄքՔարթի, Հենդրիկ, Մակլին, Մերֆի, Լոնգ: