Չիլիի մայրաքաղաքում արտակարգ դրություն Է սահմանվել օդի աղտոտման պատճառով
МЕЖДУНАРОДНОЕՉիլիի մայրաքաղաք Սանտյագոյում հունիսի 27-ից արտակարգ դրություն Է սահմանվել օդի աղտոտման պատճառով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով քաղաքային իշխանություններին:
Այս միջոցի կիրառման կապակցությամբ երկուշաբթի օրվանից քաղաք մուտքը թույլատրված կլինի միայն որոշակի թվերով սկսվող ավտոմեքենաների համար: Սպասվում Է, որ դա կվերաբերի քաղաքի ավտոտերերի 40 տոկոսին, որում ավելի քան 1,9 մլն ավտոմեքենա Է գրանցված:
Բացի այդ, քաղաքային իշխանությունների կարգադրությամբ՝ կանգնեցվել Է ավելի քան 2,5 հազար ձեռնարկությունների աշխատանքը: Հանձնարարված Է ձեռնպահ մնալ բաց օդում մարզական միջոցառումներ անցկացնելուց:
Արտակարգ դրության ռեժիմի հայտարարմանը նախորդել Է իննօրյա «նախնական արտակարգ դրությունը», հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
1
Тонкое искусство «кайфаваться» над народом и все «бросить в карман народа»... «Паст»
2
Почему Пашинян так спешит? «Паст»
3
Как активный гражданин провалил план властей по подсчету голосов: «Паст»
4
Юридический «беспредел»: как пытаются «переварить» нарушения на выборах? «Паст»
5
«Добро пожаловать домой»: визит Мхитаряна в Академию футбольного клуба «Пюник»



