Ереван, 07.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Ադրբեջանն աշխարհում իրեն ճանաչել է տալիս կաշառքով

МЕЖДУНАРОДНОЕ

Ադրբեջանն աշխարհում իրեն ճանաչել է տալիս մեկը մյուսի հետեւից բացահայտվող կաշառատվությունների հետ կապված աղմկալից իրադարձություններով:

Այս մասին վկայակոչելով «Ազզադլըգ» թերթը, facebook-ի իր էջում գրում է Ադրբեջանի գլխավորընդդիմադիր Ժողովրդական ճակատ կուսակցության առաջնորդԱլի Քերիմլին` անդրադառնալով Ադրբեջանում քաղաքական բանտարկյալների առկայությունը քողարկելու համար Եվրոպայի Խորհրդի խորհրդարանական վեհաժողովում իտալացի պատգամավոր Լուկա Վոլոնտեին ադրբեջանական իշխանությունների կողմից 2,4 մլն եվրո կաշառք տրվելու փաստի բացահայտմանը:

«Ադրբեջանն աշխարհում իրեն ճանաչել տվեց Պանամայում օֆշորային հաշիվներով, Լոնդոնում 38 առանձնատներ գնելով, մանաթի տպագրման ժամանակ Ավստրիայում միլիոնավոր դոլար «օտկատ»-ով, օֆշորի հաշիվներով Կառլովի Վարիում հյուրանոցներ եւ հանսգտյան տներ գնելով եւ խոշոր փողերի այլ լվացումներով: Այն աստիճանի են ճանաչել տվել, որ կոռումպացված ադրբեջանական իշխանությունների թակարդից ազատվելու համար ԱՄՆ կոնգրեսականները վերադարձրել են ժամանակից Ադրբեջանից ստացած բոլոր նվերները:

Այժմ էլ Իտալիայում են իրենց ճանաչել տալիս: Իտալիայի բոլոր ԶԼՄ-ները գրում են կոռումպացված Ադրբեջանի մասին: Գրում են, որ 2013 թվականին ԵԽԽՎ-ում քաղբանտարկյալների հետ կապված զեկույցի ընդունումը կանխելու, անմեղ մարդկանց ավելի երկար ժամկետով բանտոմ պահելու համար Ադրբեջանի իշխանությունը Իտալիայի ներկայացուցչական պատվիրակության ղեկավար Լուկա Վոլոնտեին 2,4 մլն եվրո կաշառք է տվել», -գրում է Քերիմլին:

Ադրբեջանի ժողովրդավար ուժերի եւ ընդդիմության «Ազգային Խորհուրդ» միության նախագահ Ջամիլ Հասանլին էլ facebook-ի իր էջում այդ առնչությամբ հայտարարել է, որ շուտով Ադրբեջանի վերաբերյալ ավելի մեծ խայտառակություններ կբացահայտվեն:

«Վաղուց է հայտնի երկար տարիներ Ադրբեջանի իշխանության կեղտոտ գործողոթւյունների, ոչ միայն իրեն, այլ աշխարհը եւս կաշառքով, կոռուպցիայով վարակելու մասին: Այս երկիրը ոտքից-գլուխ կաշառքի եւ կոռուպցիայի մեջ է, ոչ մի պաշտոնյա չի խորշում այդ խայտառակությունից: Լուկա Վոլոնտեին 2,4 մլն եվրո կաշառքը տրվել է Ադրբեջանի խորհրդարանի պատգամավորներ Էլխան Սուլեյմանովի եւ Մուսլիմ Մամեդովի միջնորդությամբ, որպեսզի կանխվի 2013 թվականի հունվարի 23-ին ԵԽԽՎ-ում «Ադրբեջանում 85 քաղբանտարկյալների մասին» գերմանացի պատգամավոր Շտրասերի պատրաստած զեկույցի ընդունումը:         Դրանով ԵԽԽՎ-ն Ադրբեջանի իշխանությանը քաղաքական բռնաճնշումներն ընդլայնելու քարտ-բլանշ տվեց: Շուտով Ադրբեջանի վերաբերյալ նոր խայտառակություններ էլ կբացահայտվեն: Գաղտնիք չէ, որ ԵԽԽՎ Ադրբեջանի գծով համազեկուցող Պեդրո Ագրամունտը, որը ընտրություններում ԵԽԽՎ դիտորդական առաքելության անդամ էր, միանգամայն աջակցել էր կեղծված ընտրություններն արդարացի անցկացվելու մասին Ռոբերտ Վոլտերի` ընտրություններից հետո արած խայտառակ հայտարարությանն ու պատրաստած զեկույցին: Անպայման կբացահայտվեն նաեւ այն գաղտնիքնե րը, թե ինչու ԵԽԽՎ-ի ներկայիս նախագահ Պեդրո Ագրամունտը պաշտպանել է եւ ընտրությունների կեղծման, քաղբանտարկյալների եւ ժողովրդավարության ոտնահարման հարցերում շարունակում է պաշտպանել Ադրբեջանի իշխանությանը», -նշել է Հասանլին:

Իտալիայի Միլան քաղաքի դատախազությունը ԵԽԽՎ-ում Եվրոպական ժողովրդական կուսակցության խմբակցության նախկին ղեկավար Լուկա Վոլոնտեին, որը հայտնի քաղաքական գործիչ է, մեղադրել է Ադրբեջանից 2,39 մլն եվրո գումար կաշառք ստանալու մեջ:

Իտալական Corriere della Sera թերթը գրել էր, որ այդ գումարի դիմաց Վոլոնտեն Ադրբեջանի ներկայացուցիչներին խոստացել էր «Ադրբեջանում եւ Ստրասբուրգում հանդիպումների ու խորհրդակցությունների ժամանակ աջակցություն հայտնել օտար երկրի քաղաքական դիրքորոշումներին»:

Ըստ թերթի` դատախազությունը կոռուպցիայի եւ հանցավոր ճանապարհով ձեռք բերված փողերի լվացման մեղադրանքներ է ներկայացրել քաղաքական գործչին: Վոլոնտեն մեղադրվում է 2012-2014 թվականներին ադրբեջանական Baktelecom ընկերության հաշիվներից 2,39 մլն եվրո կաշառք ստանալու մեջ: Ենթադրվում է, որ Վոլոնտեն այդ գումարը ստացել է Ադրբեջանի իշխանությունների օգտին քաղաքական գործունեություն իրականացնելու համար:

Լուկա Վոլոնտեի մեղադրական ակտում նշվում է, որ նա պաշտոնական Բաքվի շահերից ելնող «կարճաժամկետ եւ երկարաժամկետ քաղաքական նախաձեռնություններ» է իրականացրել, ինչը, մասնավորապես, արտահայտվել է 2013 թվականի հունվարին ԵԽԽՎ-ում Ադրբեջանում քաղբանտարկյալների մասին հարցի քննարկման ժամանակ:

Центр обслуживания Ucom в Арташате открылся по новому адресу Демократическим путём эту власть менять невозможно. Аршак КарапетянРодина надеется на военных. Эту власть надо наказать. Аршак КарапетянПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня разведчикаUcom и Республиканский союз работодателей Армении подписали меморандум о сотрудничестве Оформи карту Visa Digital от Юнибанка для покупок и переводов Ucom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектронике IDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества