Որտեղի՞ց են գալիս և ո՞ւր են գնում օտարերկրյա ներդրումները
ЭКОНОМИКАՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն՝ Հայաստանում օտարերկրյա ներդրումներն ավելացել են, 2015 թվականի հւնվար-սեպտեմբեր ամիսներին ՀՀ տնտեսության իրական հատվածում կատարված օտարերկրյա ներդրումների զուտ հոսքերը կազմել են 296.7 մլն ԱՄՆ դոլար՝ գերազանցելով 2014 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշը մոտ 80 մլն ԱՄՆ դոլարով: Օտարերկրյա ուղղակի ներդրումների (ՕՈԻ-Ն) զուտ հոսքերը 2015 թվականի 9 ամսվա կտրվածքով կազմել են մոտ 262.2 մլն ԱՄՆ դոլար՝ աճելով մոտ 38 մլն ԱՄՆ դոլարով:
Այսպես, 2015 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին ՀՀ տնտեսության իրական հատվածում կատարված օտարերկրյա ներդրումները հիմնականում իրականացվել են Շվեյցարիայից՝ 93.5 մլն ԱՄՆ դոլար, Գերմանիայից՝ 62.3 մլն ԱՄՆ դոլար, Լյուքսեմբուրգից՝ 59 մլն ԱՄՆ դոլար, Արաբական Միացյալ էմիրություններից՝ 21 մլն ԱՄՆ դոլար, Ֆրանսիայից՝ 20.5 մլն ԱՄՆ դոլար, Միացյալ Նահանգներից՝ 16.5 մլն ԱՄՆ դոլար, Իտալիայից՝ 5.8 մլն ԱՄՆ դոլար եւ Ռուսաստանից՝ 29.8 մլն ԱՄՆ դոլար:
Հիմնական ներդրող երկրներից նվազում գրանցվել է միայն Ռուսաստանից իրականացվող ներդրումներում՝ պայմանավորված ինչպես ՌԴ-ում ձեւավորված տնտեսական իրավիճակով, այնպես էլ «ՀայՌուսգազարդ»-ում ՀՀ կառավարությանը պատկանող 20 տոկոս բաժնեմասի օտարմամբ, ինչի հետեւանքով էլ նվազել են այս տարվա ներդրումները:
Հատկանշական է, որ ներդրումների զգալի ներհոսք է արձանագրվել նա7 որոշ «ոչ ավանդական» ներդրող երկրներից, օրինակ՝ Իռլանդիայից` 8.4 մլն ԱՄՆ դոլար ծրագրային ապահովման մշակման ոլորտում, ԱՄԷ-ից՝ 21 մլն ԱՄՆ դոլար մանրածախ առեւտրի ոլորտում եւ այլն:
Վերոնշյալ ներդրումները գլխավորապես ուղղվել են տնտեսության հետեւյալ ոլորտներ՝ հանքագործական արդյունաբերություն (137.3 մլն ԱՄՆ դոլար), էներգետիկա (մոտ 78.1 մլն ԱՄՆ դոլար), մշակող արդյունաբերություն (64.3 մլն ԱՄՆ դոլար), մանրածախ եւ մեծածախ առեւտուր (33.1 մլն. ԱՄՆ դոլար), տեղեկատվություն եւ կապ (24.0 մլն ԱՄՆ դոլար) եւ գյուղատնտեսություն (մոտ 11 մլն ԱՄՆ դոլար): Զգալի աճ է արձանագրվել, մասնավորապես հանքագործական արդյունաբերության (աճ 119.8 մլն ԱՄՆ դոլար), հեռահաղորդակցության (26.8 մլն ԱՄՆ դոլար աճ), հիմնային մետաղների արտադրության (աճ 18.4 մլն ԱՄՆ դոլար), դեղագործական արտադրանքի արտադրության (11 մլն ԱՄՆ դոլար աճ), սննդամթերքի արտադրության (1.3 մլն ԱՄՆ դոլար աճ) եւ այլ ենթաոլորտներում:
Հայկ Բեջանյան
Past.am վերլուծաբան