Ուկրաինայում Rapid Trident ուկրաինա-ամերիկյան զորավարժություններ են սկսվել
МЕЖДУНАРОДНОЕՈւկրաինայի Լվովի մարզի Յավորովի զորավարժարանի տարածքում սկսվել են Rapid Trident-2016 ուկրաինա-ամերիկյան ընդգրկուն զինավարժանքները: Այս մասին հայտնել են Ուկրաինայի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունում՝ ճշտելով, որ զինավարժանքներին, որոնք կտեւեն մինչեւ հունիսի 8-ը, մասնակցում են 1800 զինծառայողներ աշխարհի 14 երկրներից:
«Զորավարժություններում կներգրավվեն զրահատեխնիկա եւ բանակային օդուժ, կանցկացվեն հրազենով ուսումնական հրաձգություններ: Ուկրաինացի զինվորականներին իրենց փորձը կփոխանցեն գործընկերներն առավելապես ՆԱՏՕ-ի անդամ երկրներից»,- ասված Է մամուլի ծառայության հաղորդագրության մեջ, գրել Է ՏԱՍՍ-ը:
1
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
2
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
3
То что Азербайджан унижает, это вина нашего политического руководства
4
Как были чмошниками , так и остались
5
Сейчас Армения находится в большей зависимости, чем когда-либо



