Թբիլիսիում պաշտոնյան ինքնասպան է եղել աշխատավայրում
МЕЖДУНАРОДНОЕԹբիլիսիում պրոբացիոն ծառայության պետ Բեսիկ Ցխադաձեն ինքնասպան է եղել աշխատավայրում, հայտնում է Georgia Online-ը։
Ցխադաձեին վիրահատել են, սակայն նրա առողջական վիճակն այնքան ծանր է եղել, որ բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը։
Պաշտոնյայի հարազատների խոսքով՝ նա հրազենով կրակել է իր գլխին։
Հարազատները չեն կարողանում հստակ պատկերացնել՝ արդյո՞ք դա ինքնասպանության փորձ է եղել, թե՞ դժբախտ պատահար։
Դեպքի առիթով Վրաստանի իրավապահները քրեական գործ են հարուցել Քր. օրենսգրքի 115 հոդվածի հիման վրա, այն է՝ ինքնասպանության հասցնելը։
Ենթադրվում է, որ ինքնասպանության պատճառ կարող է եղած լինել ընտանեկան վեճը։
Նշվում է, որ հիվանդանոց է տեղափոխվել նաև Ցխադաձեի կինը, ում ինքնազգացողությունը տեղի ունեցածից հետո վատացել է։
1
Выполняя требования агрессора, мира не достичь. Аршак Карапетян
2
IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акци...
3
Moody’s изменило прогноз по рейтингам IDBank на позитивный
4
Армения оказалась на грани исторической катастрофы․ Аршак Карапетян
5
Бывшие руководители Словакии требуют от Никола Пашиняна прекратить политические преследования и давл...



