Ереван, 30.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Հայաստանը միացել է Հայրենական պատերազմի մեկնարկի 75-ամյակին նվիրված ԵԱՀԿ երկրների հայտարարությանը

ПОЛИТИКА

 ԵԱՀԿ-ում Հայաստանի Հանրապետության, Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության, Ղրղզստանի Հանրապետության. Ռուսաստանի Դաշնության, Տաջիկստանի Հանրապետության, Ուզբեկստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչները հայտարարություն են տարածել 1941-1945թթ. Հայրենական Մեծ պատերազմի մեկնարկի 75-ամյակի կապակցությամբ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից: Ներկայացնում ենք հայտարարությունն ամբողջությամբ.

«1941թ. հունիսի 22-ին մեր երկրների ժողովուրդները ենթարկվեցին համաշխարհային պատմության ամենասարսափելի հարձակմանը, որի նպատակն էր ոչ միայն զավթողականությունը, այլև ողջ մնացածների լիակատար ոչնչացումը և ստրկացումը: Խորհրդային Միության վրա հիտլերյան Գերմանիայի և նրա դաշնակիցների հարձակումը հարցականի տակ դրեց մեր ժողովուրդների՝ ապագա ունենալու հնարավորությունն իսկ: Հայրենական Մեծ պատերազմը դարձավ Եվրոպայի պատմության առավել ողբերգական էջերից մեկը: Նացիստների հանցագործությունները, ներառյալ՝ Հոլոքոստը, կրակի հանձնված քաղաքները և գյուղերը, մահվան ճամբարները ծանր վերքեր պատճառեցին ԽՍՀՄ բոլոր ժողովուրդներին, ինչպես նաև նրանց արտերկրյա համայնքներին, որոնք իրենց կարևոր ներդրումն էին ունեցել ընդհանուր Հաղթանակին հասնելու գործին: Հանուն Հաղթանակի նրանք 27 մլն կյանք զոհեցին, ինչը Երկրորդ համաշխարհային պատերազմի բոլոր զոհերի թվի գրեթե կեսն է:

Այդ ժամանակ հակահիտլերյան կոալիցիայի անդամները կարողացան վեր կանգնել ամբիցիաներից և իրենց բաժանող տարաձայնություններից, որպեսզի միասին դիմակայեն ընդհանուր թշնամուն և ջախջախեն հանցավոր գաղափարախոսությունը: Այդ հերոսական օրերի օրինակը արդիական է նաև այսօր՝ նոր սպառնալիքներին ընդառաջ: Բացահայտորեն իրականացվում է նացիստական գաղափարների և արժեքների քարոզում, հնչում են էթնիկ հողի վրա բռնությունների կոչեր: Նեոնացիստական շարժումները և խմբավորումները, աջ ծայրահեղական կուսակցականները բացեիբաց գործունեություն են ծավալում ԵԱՀԿ տարածշրջանի մի շարք երկրներում՝ կիրառելով նացիստական սիմվոլիկա ու կարգախոսներ: Փորձ է կատարվում հավասարեցնել զոհին և դահճին, հերոսի շարքին դասել նացիստներին և նրանց հետնորդներին: Առավել սարսափելի է, որ այդպիսի երևույթները տեղի են ունենում նաև այնպիսի երկրներում, որոնք հենց իրենք են անցել պատերազմի դժվարագույն փորձությունների միջով:

Հետպատերազմյան պատմության մեջ մեկ անգամ չէ, որ ատելության հռետորաբանությունը հանգեցրել է զանգվածային բռնությունների և դաժան սպանությունների, որոնք իրենց վայրագություններով հիշեցնում են նացիստների հանցագործությունները: Այս ամենը անարգում է միլիոնավոր զոհերի հիշատակը, սպառնում ժողովրդավարության և մարդու իրավունքների հիմնարար սկզբունքներին, լարվածություն հրահրում ԵԱՀԿ տարածաշրջանում: Այդ իսկ պատճառով մեր երկրները հետևողականորեն հետ են մղելու նրանց, ովքեր ձգտում են վերանայել պատերազմի արդյունքները և աղավաղել պատմությունը:

Մենք վճռականորեն դատապարտում ենք նացիզմի հերոսացման ցանկացած փորձ, նեոնացիստական տրամադրությունների աճը և պատմությունը վերափոխելուն, Երկրորդ համաշխարհային պատերազմի արդյունքների խեղաթյուրմանը ու վերանայմանն ուղղված ջանքերը: Անթույլատրելի ենք համարում բաժանարար գծերի ու փակ սահմանների, ինչպես նաև ՄԱԿ Անվտանգության խորհրդի շրջանցմամբ պատժամիջոցների պահպանումը և նորերի ի հայտ գալը:

Ողբերգական այդ տարիների դասերը վկայում են այն բանի մասին, որ բազմաթիվ մարտահրավերներին օպտիմալ պատասխաններ գտնելու ուղղությամբ կոլեկտիվ դիվանագիտական աշխատանքն այլընտրանք չունի: Վստահ ենք, որ իրական անվտանգությունը պետք է լինի հավասար և անբաժանելի՝ հիմնված միջազգային իրավունքի սկզբունքների և կառուցողական համագործակցության վրա: Մեր պետությունները հաստատում են իրենց վճռականությունը՝ առավելագույն ջանք գործադրելու խաղաղության պահպանման, զինված հակամարտությունների կանխարգելման, վեճերի խաղաղ կարգավորման, միջազգային անվտանգությ ան մարտահրավերներին և սպառնալիքներին հակազդելու նպատակով:

Հիմք ենք ընդունում այն հանգամանքը, որ Երկրորդ համաշխարհային պատերազմի՝ ՄԱԿ-ի Կանոնադրության մեջ և միջազգային այլ փաստաթղթերում ամրագրված արդյունքների ամբողջական ճանաչումը հրամայական է բոլոր պետությունների համար անխտիր»:

 

Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%