Ողբերգական վթար Ապարանի հուշարձանի մոտ
ОБЩЕСТВОՕգոստոսի 15-ին, ժամը 20.35-ին տեղեկություն է ստացվել, որ Արագածոտնի մարզում` Ապարանի հուշարձանի մոտ, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-3 ավտոճանապարհի Ապարան-Սպիտակ հատվածում դեռեւս չբացահայտված հանգամանքներում բախվել են «Օպել Վեկտրա» մակնիշի 34 ZM 391 (վարորդ` 1991 թ. ծնված Տ. Պ.) եւ «Գռանդ Շիրոկի» մակնիշի 96 MO 096 (վարորդ` 1990 թ. ծնված Գ. Գ.) պետհամարանիշներով ավտոմեքենաները, ինչի հետեւանքով «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը արգելափակվել է ավտոմեքենայում:
Հրշեջ-փրկարարները ավտոմեքենայից դուրս են բերել «Օպել Վեկտրա»-ի վարորդի դին, հոսանքազրկել են ավտոմեքենաները եւ փակել գազի բալոնների փականները:
1
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
4
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
5
Как были чмошниками, так и остались. Аршак Карапетян



