Ереван, 26.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Հունիսի 28-ի աստղագուշակ

ЛАЙФ

Խոյ

Այսօրվա մթնոլորտը շատ Խոյերի սրտով կլինի: Լավ օր է, եթե հետաքրքրասեր եք, փնտրում եք բազմազանություն, հետաքրքրվում եք հաղորդակցման, կրթության ոլորտներում վերջին նորույթներով: Կարելի է ազատ կիսվել նորություններով, փոխանակվել օգտակար տեղեկատվությամբ և անսովոր տպավորություններով: Հնարավորություն կա անհրաժեշտ մարդկանց հետ մշտական կապ պահպանելու: Պաշտոնական այցերն ու շփումներն ավելի լավ է առավոտյան իրականացնել:

Ցուլ

Ցուլերին խորհուրդ չի տրվում օրը մանրամասն ծրագրել: Ուր ուղղել ուշադրությունը՝ կհուշի իրադրությունը: Եթե նախընտրում եք ծրագիր ունենալ, ավելի լավ է կողմնորոշվել նախօրեին սկսած զբաղմունքներով: Չարժե վաղաժամ եզրակացություններ անել, սակայն ձեզ զարմացնող կամ տագնապեցնող հարցերով արժե կիսվել ընկերների հետ: Կարող եք նաև ձեզ հուզող թեմայի վերաբերյալ տեղեկատվություն որոնել համացանցում:

Երկվորյակ

Այսօր Երկվորյակներին անընդհատ օգնության կհասնի բնածին շփվողականությունը: Ձեր ներկայությամբ նույնիսկ փակուղային բանավեճերը երկրորդ շնչառություն կստանան: Այսօր լավ է բանակցություններ վարել, աշխատել տեքստերի, տեղեկատուների, բառարանների հետ: Արժե մասնակցել ցանկացած էկզոտիկ թեմայի շուրջ զրույցի. բառաված չէ, որ միաժամանակ նոր ընկերներ գտնեք, ապագայի համար որոշ հետաքրքիր նշումներ անեք:

Խեցգետին

Խեցգետիններին աստղերը խորհուրդ են տալիս չարհամարհել որևէ տեղեկատվություն՝ նույնիսկ ուշացած կամ պատահական: Այն, ինչ թվում է անօգուտ և ձեզ հետ կապ չունեցող, հետագայում կարող է պետք գալ: Արժե տեղյակ լինել վերջին նորություններից, առաջադեմ միտումներից: Եթե աշխատում եք կրթության կամ հաղորդակցության ոլորտներում, չի խանգարի կողմնորոշվել նորաձևության մեջ: Հագեցած օր է սպասվում տեղեկատվական հոսքերի հետ աշխատողներին:

Առյուծ

Առյուծներին խորհուրդ չի տրվում բաց թողնել հետաքրքիր միջոցառմանը մասնակցելու, համախոհների հետ հանդիպելու հնարավորությունը: Օգտակար է հաճախ ստուգել փոստը. հնարավոր են յուրօրինակ առաջարկություններ, երկար սպասված նամակ ընկերոջից: Այսօր հեշտ է խոսել շատ թեմաների շուրջ, քանի որ բացակայում է ամաչկոտությունը: Ստիպված չեք լինի ծանոթության համար երկար սպասել առիթի. բացառված չէ, որ այն տան հանգամանքները:

Կույս

Կույսերի համար տեղեկատվական օր է, ցանկացած շփում կարող է օգտակար լինել: Չարժե հետաձգել խորհրդակցությունը, հարցազրույցը, կարևոր դետալների ճշտումը: Ճիշտ ըմբռնման համար անհրաժեշտ է ճշմարտության ընդունման պատրաստակամություն: Որոշ նորություններ, խորհուրդներ, մեկնաբանություններ կարող են տհաճ լինել: Մի շարք դեպքերում անկողմնակալ կլինեն այլ մարդկանց հասցեագրված ձեր բառերը: Նամակները խորհուրդ է տրվում խմբագրել:

Կշեռք

Կշեռքների հարաբերություններն այլ մարդկանց հետ այսօր կարող են անհավասար լինել, սակայն զգացմունքային պոռթկումները չեն խանգարի առօրյա մանրուքներում փոխըմբռնմանը: Չարժե ժամանակից շուտ ավարտել բանավեճը. հնարավորություն կա ինչ-որ անսպասելի բան իմանալու: Ընկերական անկեղծության ալիքի տակ զրուցակիցը կարող է ինչ-որ բան բացահայտել: Եթե օրերս ուղևորության եք մեկնելու, արժե հենց այսօր ճշտել երթուղին և ծրագրերը, անել վերջին կարգադրությունները:

Կարիճ

Կարիճներին աստղերը խորհուրդ են տալիս յուրացնել անհրաժեշտ նյութը կամ զբաղվել անհրաժեշտ տեղեկությունների հավաքմամբ: Որքան լավ նախապատրաստվեք, այնքան հաջող կլինի ձեր մեկնարկը մոտակա օրերին: Եթե տեղեկատվության ավելցուկ կա, կարելի է զբաղվել անպետք տվյալների զտմամբ: Նույն ընթացակարգը կարող է պետք գալ փաստաթղթերի հետ աշխատանքում: Արժե հատուկ ուշադրություն դարձնել անվտագնության հետ կապված նրբություններին:

Աղեղնավոր

Աղեղնավորներին խորհուրդ է տրվում օգտվել երկխոսությունը կարգավորելու, շփումը շարունակելու, հարաբերությունները հստակեցնելու ցանկացած հնարավորությունից: Կարելի է գտնել կողմնակիցներ կամ ամրապնդել նրանց հետ փոխըմբռնումը: Թշնամանքի դեպքում չարժե բաց թողնել պայմանավորվելու վերջին հնարավորութունը: Ցանկալի է չկորցնել սիրելիի հետ կապը: Ամուսիններին չի խանգարի քննարկել համատեղ ծրագրերը:

Այծեղջյուր

Այծեղջյուրների համար այս օրը հղի է սթրեսով, բայց աստղերը հուշում են, որ իրադարձությունների դրամատիկ շրջադարձն ամենևին պարտադիր չէ: Ցանկացած անակնկալ՝ ներառյալ տհաճ, ավելի թեթև կընկալվի, եթե չսևեռվեք դրա վրա: Չարժե տարվել ձեզ տանջելով, ավելի լավ է ընդունել ձեզ այնպիսին, ինչպիսին կաք՝ բոլոր թերություններով: Եթե շատ աշխատանք ունեք, չարժե փորձել այն միանգամից անել: Ավելի լավ է ժամանակ գտնել զբոսանքի և շեղող զբաղմունքի համար:

Ջրհոս

Ջրհոսներն այս օրը կանցկացնեն հետաքրքիր և օգուտով: Ֆիզիկական ծանրաբեռնվածություններն ավելի լավ է հասցնել նվազագույնի, քանզի գլխավոր շեշտն այսօր ընկնում է մտավոր գործունեության վրա: Բեղմնավոր օր է ինտելեկտուալ աշխատանքով զբաղված Ջրհոսների համար: Վատ օր չէ հետազոտողների համար. նրանք հնարավորություն կունենան որոշ մանր բացահայտումներ անել: Չարժե հետաձգել նամակի ուղարկումը, ծանոթությունը:

Ձկներ

Ձկներին խորհուրդ է տրվում սիրալիր լինել տնեցիների, ինչպես նաև շրջապատի բոլոր մարդկանց հետ: Ընտանիքին կամ կոլեկտիվին կարող է համախմբել նորությունների քննարկումը, սենսացիոն ֆիլմի կամ զվարճալի տեսահալովակի դիտումը: Կարող են թեթևակի ուղղում պահանջել անշարժ գույքի, քաղաքացիական կարգավիճակի գրանցման հետ կապված փաստաթղթերը: Հետաքրքիր գաղափարներն արժե գրի առնել և անշտապ կյանքի կոչել:

Соболезнование от имени лидера Движения "Всеармянский фронт" Юнибанк вручил борцам сборной Армении денежные премии Заявление Центрального Совета Союза коммунистических партий – КПСС Ucom — стратегический технологический партнер соревнования по кибербезопасности Non-Artificial CTF 2026«Вам положен возврат по кредиту»: IDBank предупреждает о новой уловке мошенниковОдин год пакета Persona Америабанка в цифрах: от поездки в Японию до открытия нового филиала Это больше чем правда. Аршак Карапетян Аршак Карапетян отвечает на комментарии зрителейЦифровые решения на валютном рынке: IDBank и Rate.Trading на выставке DigiTec 2026Цифровые решения в одной экосистеме: IDBank на DigiTec 2026Когда вся Армения была одной командой. Никита Симонян и «Арарат-73»Ucom и Impact Hub Yerevan подвели итоги третьего этапа программы по развитию зелёного предпринимательстваIDBank представит концепцию единой экосистемы на DigiTec 2026Без 102-й базы Армении конец. Аршак КарапетянЧто будет, если выведут 102-ю базу? Аршак Карапетян Европейский курс Армении между обещаниями и обязательствами При поддержке Ucom в Ереване прошли ежегодные соревнования по гонкам дронов «Mini Whoop Drone Racing Armenia 2026»Аршака Карапетян отвечает на комментарии IDBank представил цифровую платформу Rate.Trading на выставке Toon Expo.Invest 2026Rate.Trading: Крупные сделки с цифровыми инструментами управления валютными рискамиЗакрытие карабахского вопроса ставит под угрозу само существование Армении. Аршак КарапетянФонд VIVA стал бенефициаром инициативы «Сила одного драма» в ноябреСпециальные предложения по ипотечному кредитованию: IDBank на Toon Expo. Invest 2026Ни одна власть в Армении не пришла демократическим путем․ Аршак КарапетянIDBank на региональном форуме СБА: от решений для путешествий до бизнес-возможностей Скидка 35% на указанные карты IDBank в честь 35-летия Предварительное одобрение бизнес-кредита за 5 минут — какие возмоности для МСБ представил Юнибанк в Гюмри?На основании Декларации о независимости Армения стала независимым государством. Аршак Карапетян Центр обслуживания Ucom в Арташате открылся по новому адресу Демократическим путём эту власть менять невозможно. Аршак КарапетянРодина надеется на военных. Эту власть надо наказать. Аршак КарапетянПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня разведчикаUcom и Республиканский союз работодателей Армении подписали меморандум о сотрудничестве Оформи карту Visa Digital от Юнибанка для покупок и переводов Ucom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектронике IDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической черте