Ереван, 07.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Աղքատություն, անգրագիտություն և վաղ մահացություն է սպասում աշխարհի ամենաանապահով երեխաներին. ՅՈՒՆԻՍԵՖ

МЕЖДУНАРОДНОЕ

Համաձայն ՅՈՒՆԻՍԵՖ-ի` հունիսի 28-ին լույս տեսած նոր զեկույցի` ելնելով ներկայիս միտումներից` մինչ Կայուն զարգացման նպատակների համար թիրախային հանդիսացող 2030թ.-ը 69 մլն երեխա նախքան 5 տարին լրանալը կմահանա հիմնականում կանխարգելիչ պատճառներից, 167 մլն երեխա աղքատության մեջ կապրի, իսկ 750 մլն կին ամուսնացած կլինի դեռահաս տարիքում: Այս ամենն այն դեպքում, եթե աշխարհը չկենտրոնանա առավել անապահոÕ ¾ երեխաների վրա: Այս մասին տեղեկացրին ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակից: 

«Երեխաների իրավիճակն աշխարհում» ՅՈՒՆԻՍԵՖ-ի ամենամյա կարևորագույն զեկույցն է, որը մռայլ գույներով է պատկերում այն, ինչ կարող է պատահել աշխարհի ամենաաղքատ երեխաների հետ, եթե կառավարությունները, դոնորները, ձեռնարկություններն ու միջազգային կազմակերպությունները չարագացնեն ջանքերի գործադրումը` ուղղված երեխաների կարիքների բավարարմանը:

«Հարյուր միլիոնավոր երեխաների` կյանքում հավասար հնարավորություն չտալը ավելին է, քան պարզապես նրանց ապագային սպառնալը: Խթանելով միջսերնդային զրկանքների շրջանը` մենք վտանգում ենք հասարակությունների ապագան»,- նշել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրեն Էնթոնի Լեյքը (Anthony Lake): «Մենք ընտրության հնարավորություն ունենք` ներդրում անել այս երեխաների ապագայում այսօր կամ թույլ տալ, որ մեր աշխարհը դառնա ավելի անհավասար և բևեռված»:

Զեկույցում նշվում է, որ զգալի առաջընթաց է կատարվել երեխաների կյանքերը փրկելու, երեխաներին դպրոց ուղարկելու և մարդկանց աղքատությունից դուրս հանելու հարցում:
 
Համաշխարհային մակարդակով մինչև 5 տարեկանների շրջանում մահացության դեպքերը 1990 թ.-ից ի վեր կրճատվել են կիսով չափ: 129 երկրներում հավասար թվով տղաներ ու աղջիկներ են տարրական դպրոց հաճախում, իսկ 1990թ. հետ համեմատ` ծայրահեղ աղքատության մեջ բնակվող մարդկանց քանակը աշխարհում կիսով չափ կրճատվել է:
 
Սակայն այս առաջընթացը ոչ հավասարաչափ է եղել և ոչ էլ` արդար,- ասված է զեկույցում: Ամենաաղքատ երեխաների` նախքան 5 տարին լրանալը մահացության և թերսնման դեպքերը երկու անգամ ավելի հավանական են դարձել, քան հարուստ երեխաների մոտ: Հարավային Ասիայի մեծ մասում և Աֆրիկայի ենթասահարային հատվածում կրթություն չստացած կանանց երեխաների` նախքան 5 տարին լրանալը մահացության դեպքերը երեք անգամ ավելի հավանական են, քան միջնակարգ կրթություն ստացած կանանց երեխաների մոտ: Բացի դրանից, ամենաաղքատ կենցաղային պայմաններում մեծացած դեռահաս աղջիկների ամուսնությունները երկու անգամ ավելի հավանական են, քան ապահովված կենցաղում մեծացած աղ ջիկների:
 
Հեռանկարը ոչ մի տեղ այնքան հոռետեսական/մռայլ չէ, որքան Աֆրիկայի ենթասահարային հատվածում, որտեղ առնվազն 247 մլն երեխա կամ երեքից երկուսն ապրում են բազմաչափ աղքատության մեջ` զրկված լինելով այն ամենից, ինչ անհրաժեշտ է իրենց գոյատևելու և զարգանալու համար, և որտեղ ամենաաղքատ բնակչության հինգերորդ մասի 20 – 24 տարեկանների 60 տոկոսը չորս տարուց էլ պակաս դպրություն է ստացել: Ըստ զեկույցի կանխատեսումների, ներկայիս միտումներով նախքան 2030թ.-ը Աֆրիկայի ենթասահարային հատվածում կդիտվի հետևյալ պատկերը`

  • 69 միլիոն երեխաների կեսը կմահանա նախքան 5 տարին լրանալը` հիմնականում կանխարգելիչ պատճառներից
  • Տարրական դպրոցի տարիքի 60 մլն երեխաների կեսից ավելին դպրոց չի հաճախի
  • 10-ից 9 երեխա կապրի ծայրահեղ աղքատության մեջ

Թեև կրթությունը առանձնահատուկ դեր ունի երեխաների համար խաղի կանոնները հավասարեցնելու հարցում, 2011թ.-ից դպրոց չհաճախող երեխաների թիվն աճել է, իսկ դպրոց հաճախողների մի զգալի մասը չի սովորում: Այսօր գրեթե 124 միլիոն երեխա չի հաճախում տարրական և ցածր միջնակարգ դպրոց, իսկ տարրական դպրոց հաճախողների հինգից երկուսը գրել-կարդալ կամ պարզ թվաբանություն անել չի սովորել:

Զեկույցում վկայվում է այն մասին, որ ամենախոցելի երեխաների շրջանում ներդրումներ անելով` կարող ենք ստանալ անմիջական և երկարաժամկետ օգուտներ: Դրամական փոխանցումներն, օրինակ, օգնել են երեխաներին դպրոց ավելի երկարատև հաճախելու և կրթության ավելի բարձր մակարդակի հասնելու հարցում: Միջին հաշվով կրթության յուրաքանչյուր լրացուցիչ տարին ավելացնում է երեխայի չափահասության/չափահաս դառնալուց հետո եկամուտը մոտ 10 տոկոսով, իսկ որևէ երկրում երիտասարդների կողմից դպրության յուրաքանչյուր տարին ավարտին հասցնելու պարագայում երկրի աղքատության սանդղակը/միավորը միջին հաշվով իջնում է 9 տոկոսով:

«Անհավասարությունը ոչ անխուսափելի է, ոչ էլ` անհաղթահարելի»,- ասված է զեկույցում: Առավել խոցելի երեխաների վերաբերյալ ավելի ստույգ տվյալներ, համալիր լուծումներ երեխաների խնդիրների հաղթահարման հարցում, նորարար լուծումներ հին խնդիրների լուծման հարցում, ավելի արդար ներդրումներ և համայնքների ավելի մեծ ներգրավվածություն. սրանք են այն միջոցները, որ կօգնեն հավասարեցնել խաղի կանոնները երեխաների համար:

 

Центр обслуживания Ucom в Арташате открылся по новому адресу Демократическим путём эту власть менять невозможно. Аршак КарапетянРодина надеется на военных. Эту власть надо наказать. Аршак КарапетянПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня разведчикаUcom и Республиканский союз работодателей Армении подписали меморандум о сотрудничестве Оформи карту Visa Digital от Юнибанка для покупок и переводов Ucom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектронике IDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества