Թուրքիան իր կողմից խոցված «Սու-24»-ի համար Ռուսաստանին չի փոխհատուցելու
МЕЖДУНАРОДНОЕԼուսանկարը՝ ՌԴ ՊՆ մամլո ծառայություն
Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտարարել է, որ Թուրքիան չի պատրաստվում փոխհատուցում վճարել Ռուսաստանին՝ անցած տարի խոցված «Սու-24» ինքնաթիռի համար: Այս մասին այսօր հայտնում է Hurriyet-ը:
Յըլդըրըմը նշել է, որ Թուրքիան միայն ներողություն է խնդրել, փոխհատուցման մասին խոսք չի եղել:
Իսկ ավելի վաղ, ինչպես տեղեկացրել էր ռուսական Дождь կայքը, Յըլդըրըմը TRT հեռուստաալիքի եթերում հայտարարել էր, որ Անկարան պատրաստ է փոխհատուցել Ռուսաստանին խոցված ռմբակոծիչի համար:
Երեկ Թուրքիայի նախագահ Էրդողանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ուղերձ էր հղել, որտեղ ներողություն էր հայտնել 2015թ. նոյեմբերին ռազմական «Սու-24» ինքնաթիռը խոցելու համար: Կրեմլի կայքում հրապարակված հաղորդագրության մեջ ասված է, որ Էրդողանն իր ցավակցությունն է հայտնում ռուսական ինքնաթիռի զոհված օդաչուի ընտանիքին:
«Թուրքիան երբեք ցանկություն կամ դիտավորություն չի ունեցել խոցել Ռուսաստանի Դաշնությանը պատկանող ինքնաթիռը»,- ասված է հաղորդագրության մեջ:
Քրիստինա Տեր-Մաթեւոսյան
1
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
2
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
3
То что Азербайджан унижает, это вина нашего политического руководства
4
Сейчас Армения находится в большей зависимости, чем когда-либо
5
Как были чмошниками , так и остались



