«Ինտերն» ու «Ռեալը» համաձայնեցրել են Կովաչիչի տրանսֆերը
СПОРТՄիլանյան «Ինտերի» խորվաթ կիսապաշտպան Մատեո Կովաչիչը մոտ է Մադրիդի «Ռեալ» տեղափոխվելուն:
Football Italia-ի համաձայն՝ Խորվաթիայի հավաքականի 21-ամյա ֆուտբոլիստին ձեռք բերելու համար Արքայական ակումբը կվճարի 28 միլիոն եվրո: Եվս 7.5 միլիոն մադրիդցիները կվճարեն բոնուսների տեսքով. 2.5 միլիոն, եթե Կովաչիչը 20 հանդիպում անցկացնի այս մրցաշրջանում ու եւս 5 միլիոն, եթե նա «Ռեալի» կազմում մասնակցի 40 խաղի:
Մատեո Կովաչիչը 2012-ին Զագրեբի «Դինամոյից» էր տեղափոխվել «Ինտեր», որի կազմում մասնակցել է Իտալիայի նախորդ առաջնության 35 խաղի՝ դառնալով 5 գոլի եւ 3 գոլային փոխանցման հեղինակ:
1
Кругом война. А вас вводят в заблуждение. Аршак Карапетян
2
«По следам истории: благоустройство памятника погибшим участникам ВОВ в селе Джанфида»
3
Новые финансовые навыки на «Давидбекских играх»: Idram&IDBank
4
Никогда Нагорный Карабах не был в составе независимого Азербайджана. Аршак Карапетян
5
При поддержке Ucom в спортивной школе Вайка установлена солнечная электростанция мощностью 15 кВт



