Սլովակիան չի պատրաստվում Եվրամիության անդամակցության շուրջ հանրաքվե անցկացնել
ПОЛИТИКАՍլովակիան չի անցկացնի հանրաքվե այդ երկրի՝ Եվրամիության անդամակցության շուրջ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, այս մասին հայտարարել է Սլովակիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Պետեր Ստանոն:
«Ոչ մի լուրջ ու բանական քաղաքական կուսակցություն այս պահին հանրաքվե անցկացնելու առաջարկ չի անի: Ակնհայտ է, որ ԵՄ անդամակցությունը օգուտ է բերում Սլովակիային և իր ժողովրդին, Սլովակիայի համար ավելի լավ այլընտրանք, քան Եվրամիությունն է, գոյություն չունի»,- ասել է Ստանոն:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ աջ-ծայրահեղական «Կոտլեբա – «Մեր Սլովակիա» ժողովրդական կուսակցությունը» ստորագրահավաք է կազմակերպել Եվրամիության անդամակցության շուրջ հանրաքվե անցկացնելու մասին:
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
4
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
5
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom



