Լյով․ Իտալիայի այս հավաքականն ավելի լավն է, քան 2012-ինը
СПОРТԳերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովը խոսել է Եվրոպայի առաջնության 1/4 եզրափակիչ փուլի՝ Իտալիայի հետ հանդիպումից ունեցած սպասելիքներից։
-Անհամբերությամբ եմ սպասում խաղին։ Իսպանիայի հետ խաղում Իտալիան տպավորեց։ Իտալացիները հիասքանչ են խաղում պաշտպանությունում և կտրուկ գրոհներ են կազմակերպում։ Իտալիայի այս հավաքականն ավելի լավն է, քան 2012-ինը։
Մենք չպետք է Իտալիային թույլ տանք գրոհել և պետք է լավ հարձակվողական ծրագիր ունենանք։ Սամի Խեդիրան խելացի ֆուտբոլիստ է և ծանոթ է իտալական ֆուտբոլին․ հանդիպումից առաջ նրա խորհուրդները հաշվի կառնենք,-ասել է Լյովը։
Հիշեցնենք, որ 2012 թվականի Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչ փուլում Գերմանիայի հավաքականը պարտվել է Իտալիային։
1
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
4
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
5
Как были чмошниками, так и остались. Аршак Карапетян



