Եզդի գործարար Ջնդի Ամարյանի ձերբակալության պատճառը վրացի օրենքով գողերի մասնակցությամբ միջադեպն է եղել.«ժողովուրդ»
ОБЩЕСТВО«2016 թվականի ապրիլի 2-ին շորթման կասկածանքով ձերբակալված, իսկ ավելի ուշ կալանավորված «Շամս» մարդասիրական ՀԿ նախագահ, քրեական հեղինակություն Ջնդի Ամարյանը երեկ, շուրջ երկու ամիս կալանքի տակ մնալուց հետո, «Նուբարաշեն» ՔԿՀ-ից ազատ արձակվեց:
Մեր տեղեկություններով՝ Ջ. Ամարյանին մեղադրանք առաջադրելու պատճառը եղել է այն, որ Վրաստանի երկու քաղաքացի, որոնք օրենքով գողեր են եղել, նրան պատկանող «Արևելյան խոհանոց» ռեստորանում ինչ-որ անձի հետ են հանդիպել: Նրանց միջև ինչ-որ գումարային խնդիրների հետ կապված վիճաբանություն է ծագել: Ջ. Ամարյանը միջամտել է զրույցին, հայ քաղաքացուն ասել է, որ նա պետք է վերադարձնի պարտքը:
Զրույցն ավարտվել է վեճով, ինչի արդյունքում խնդրին միջամտել են իրավապահները»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты



