Ереван, 30.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Հայաստանը բարձր է գնահատում ԵԱՀԿ գերմանական նախագահության աջակցությունը ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ջանքերին

ПОЛИТИКА

Հայաստանի արտաքին գործերինախարար Էդվարդ Նալբանդյանը hունիսի 29-ին հանդիպել է Երևան ժամանած Գերմանիայի արտաքին գործերի նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերին։ Հանդիպումը մեկնարկել է առանձնազրույցի ձևաչափով, ապա շարունակվեց ընդլայնված ձևաչ ափով՝ պատվիրակությունների մասնակցությամբ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից,  ողջունելով հյուրերին՝ էդվարդ Նալբանդյանը նշել է, որ բարձրաստիճան պարբերական փոխայցելությունները լավ հիմք են ստեղծում՝ քննարկելու Հայաստան-Գերմանիա բազմաշերտ հարաբերությունների զարգացման հեռանկարները:

Հաղորդագրության մեջ նաև նշված է. «Նախարարները գոհունակություն հայտնեցին երկկողմ համագործակցության դինամիկ զարգացման կապակցությամբ: Զրուցակիցները համակարծիք էին, որ դա պայմանավորված է երկու բարեկամ երկրների միջև հարաբերությունների հետագա զարգացման ու խորացման փոխադարձ ձգտումով:

Էդվարդ Նալբանդյանն ու Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերն անդրադարձ կատարեցին Հայաստանի Նախագահի և Գերմանիայի կանցլերի՝ ապրիլին Բեռլինում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքին:

Կողմերը գոհունակությամբ արձանագրեցին նաև հայ-գերմանական միջխորհրդարանական կապերի բարձր մակարդակը: Կարևորվեց միջազգային խորհրդարանական վեհաժողովներում հաստատված փոխգործակցությունը:

Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ Հայաստանը մեծապես կարևորում է հունիսի 2-ին Գերմանիայի Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևի ընդունումը, որը շարունակությունն էր 2015թ. ապրիլի 23-ին Դաշնային Նախագահ Յոախիմ Գաուկի հայտարարության։ «Այս քայլով Գերմանիան ոչ միայն արժեքավոր ներդրում է բերում Հայոցցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման գործում, այլ նաև՝ ընդդեմ ցեղասպանությունների,մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման միջազգային հանրության պայքարում, ընդունում էՀայոց ցեղասպանության իրականացման մեջ պատասխանատվության իր մասը», - ասաց Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։

Նախարարները կարևորեցին արտգործնախարարությունների միջև պարբերական խորհրդատվությունների անցկացումը, միջազգային կազմակերպությունների շրջանակներում փոխգործակցության սերտացումը։

Անդրադարձ կատարվեց երկկողմ օրակարգի տարբեր հարցերի, այդ թվում՝ իրավապայմանագրային դաշտի ընդլայնման, առևտրատնտեսական, կրթության, մշակույթի, առողջապահության ոլորտներում համագործակցության զարգացմանն ուղղված քայլերին: Ընդգծվեց ապրիլին Երևանում բացված՝ Գերմանացի գործարարների միության գրասենյակի նշանակությունը երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման գործում:

Էդվարդ Նալբանդյանը և Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը քննարկեցին Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների հետագա ամրապնդմանն ուղղված ջանքերը, մասնավորապես՝ ԵՄ հետ նոր համապարփակ համաձայնագրի շուրջ բանակցությունների ընթացքը:

Հանդիպմանն անդրադարձ արվեց ԵԱՀԿ օրակարգային հարցերի: Էդվարդ Նալբանդյանը վերահաստատեց Հայաստանի աջակցությունը ԵԱՀԿ գերմանական նախագահության առաջնայնությունների իրականացմանը: Նշվեց, որ Հայաստանը բարձր է գնահատում ԵԱՀԿ գերմանական նախագահության աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին՝ ուղղված ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը:

Էդվարդ Նալբանդյանը արժևորեց նաև ԵԱՀԿ երևանյան գրասենյակի գործունեությունը և շեշտեց, որ այն տարածաշրջանում ամբողջ ծավալով գործող ԵԱՀԿ միակ ներկայացուցչությունն է, ինչը ևս մեկ անգամ ի ցույց է դնում ԵԱՀԿ-ի շրջանակներում Հայաստանի համագործակցության հանձնառության կարևորությունը:

Հանդիպման ավարտից հետո Էդվարդ Նալբանդյանը և Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը ստորագրեցին Հայաստանի և Գերմանիայի միջև եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու մասին միջկառավարական համաձայնագիրը:

Այնուհետև նախարարներ Նալբանդյանն ու Շտայնմայերը հանդես եկան համատեղ մամլո ասուլիսով»:

«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции