Ереван, 30.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Գերմանիան արժեքավոր ներդրում է բերում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման գործում

ПОЛИТИКА

Հայաստանը մեծապես կարևորում է  հունիսի 2-ին Գերմանիայի Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևի ընդունումը։ Սույն բանաձևը շարունակությունն էր 2015թ. ապրիլի 23-ին դաշնային Նախագահ Յոախիմ Գաուկի հայտարարության։ Այս քայլով Գերմանիան ոչ միայն արժեքավոր ներդրում է բերում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման գործում, նաև՝ ընդդեմ ցեղասպանությունների, մ արդկության դեմ հանցագործությունների կանխարգելման միջազգային հանրության պայքարում, ընդունում է Հայոց ցեղասպանության իրականացման մեջ պատասխանատվության իր մասը։ Այս մասին հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը` Երևան ժամանած Գերմանիայի արտաքին գործերի նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ ասուլիսի ժամանակ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, ասուլիսին նշել է. «Հարգելի տիկնայք և պարոնայք,

Ուրախ եմ կրկին ողջունել Երևանում իմ լավ բարեկամ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերին։ Այս այցելությունը պարոն Շտայնմայերը իրականացնում է և որպես Գերմանիայի արտաքին գործերի նախարար, և որպես ԵԱՀԿ գործող նախագահ։ 

Մեր հանդիպումը լավ առիթ էր քննարկելու Հայաստան-Գերմանիա բազմաշերտ հարաբերությունների զարգացման հեռանկարները: Երկուստեք գոհունակություն հայտնեցինք երկկողմ համագործակցության դինամիկ զարգացման կապակցությամբ, ինչը պայմանավորված է մեր բարեկամ երկրների միջև հարաբերությունների հետագա զարգացման ու խորացման փոխադարձ ձգտումով :

Հայաստանի և Գերմանիայի միջև փոխգործակցության ամրապնդման գործում կարևորում ենք երկկողմ բարձրաստիճան այցերը: Ինչպես գիտեք, այս տարվա ապրիլին պաշտոնական այցով Գերմանիայում էր գտնվում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Այցի շրջանակներում դաշնային կանցլեր Անգելա Մերկելի հետ հանդիպումը 2015թ.-ից ի վեր երրորդն էր երկու երկրների ղեկավարների միջև: Դինամիկ բնույթ է կրում նաև ԱԳ նախարարների միջև երկխոսությունը` փոխադարձ այցեր Բեռլին և Երևան, հանդիպումներ բազմակողմ հարթակներում: Բնականաբար, այդ երկխոսությունն էլ ավելի սերտ բնույթ է կրում 2016թ.-Õ « Գերմանիայի՝ ԵԱՀԿ նախագահության ընթացքում:

Մենք կարևորեցինք արտգործնախարարությունների միջև պարբերական խորհրդատվությունների անցկացումը, միջազգային կազմակերպությունների շրջանակներում փոխգործակցության սերտացումը։

Ընդլայնվում են նաև հայ-գերմանական միջխորհրդարանական կապերը, ինչի լավագույն դրսևորումն էր 2013թ. մարտին Գերմանիայի Բունդեսթագի նախագահ պարոն Լամմերտի այցը Հայաստան:

Հայաստանը մեծապես կարևորում է ս.թ. հունիսի 2-ին Գերմանիայի Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևի ընդունումը։ Սու յն բանաձևը շարունակությունն էր 2015թ. ապրիլի 23-ին դաշնային Նախագահ Յոախիմ Գաուկի հայտարարության։ Այս քայլով Գերմանիան ոչ միայն արժեքավոր ներդրում է բերում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման գործում, նաև՝ ընդդեմ ցեղասպանությունների, մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման միջազգային հանրության պայքարում, ընդունում է Հայոց ցեղասպանության իրականացման մեջ պատասխանատվության իր մասը։

Վերջին տարիներին հայ-գերմանական համագործակցության օրակարգն էլ ավելի է ընդլայնվել ու հարստացել, ստորագրված է շուրÕ » 60 համաձայնագիր, այս թիվը համալրվեց ևս մեկ կարևոր փաստաթղթով՝ եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու մասին միջկառավարական համաձայնագրով:

Ապրիլին Երևանում բացվեց Գերմանացի գործարարների միության գրասենյակը: Այս փաստն ինքնին վկայում է երկկողմ առևտրատնտեսական հարաբերություններն ընդլայնելու փոխադարձ շահագրգռվածության և լայն հեռանկարների մասին:

Գերմանիան Եվրոպական միության առաջատար երկրներից է և բնականաբար մենք քննարկեցինք Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների հետագա ամրապնդմանն ուղղված ջանքերը , մասնավորապես, ԵՄ հետ նոր համապարփակ համաձայնագրի շուրջ բանակցությունների ընթացքը:

Ինչպես նշեցի Գերմանիայի արտգործնախարարը Երևանում է գտնվում նաև որպես ԵԱՀԿ գործող նախագահ: Հետևաբար, մեր հանդիպման օրակարգում էին ԵԱՀԿ օրակարգային հարցերը: Ես վերահաստատեցի Հայաստանի աջակցությունը ԵԱՀԿ-ում Գերմանիայի նախագահության առաջնայնությունների իրականացմանը: Մենք անդրադարձանք սեպտեմբերին Պոտսդամում և դեկտեմբերին Համբուրգում կայանալիք ԵԱՀԿ նախարարական հանդիպումների նախապատրաստական աշխատանքներին։

Հայաստանը բարձր է գնահատու մ գերմանական նախագահության աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին՝ ուղղված ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը: ԵԱՀԿ-ում նախագահության ստանձնման առաջին իսկ պահից Գերմանիան սատարեց զինադադարի խախտումները հետաքննող մեխանիզմի ներդրման և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի ընդլայնման Մինսկի խմբի համանախագահների առաջարկները: Ինչպես գիտեք, այս երկու առաջարկները, ինչպես նաև 1994 և 1995 թթ. զինադադարի համաձայնագրերի անշեղ կատարման հարցը, գտնվել են Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում հրավիրված գգաթաժողովների օրակարգում: Սրանք այն հարցերն են, որոնց իրականացումը թույլ կտա բարենպաստ պայմաններ ստեղծել բանակցային գործընթացի առաջ մղման համար: Այս գիտակցությամբ է, որ Հայաստանը բազմիցս դրական դիրքորոշում է արտահայտել այս առաջարկությունների կյանքի կոչման հարցում և այժմ էլ եռանախագահների հետ աշխատում է այդ ուղղությամբ:

Կցանկանայի նաև արժևորել ԵԱՀԿ Երևանյան գրասենյակի գործունեությունը և շեշտել, որ այն տարածաշրջանում ամբողջ ծավալով գործող ԵԱՀԿ միակ ներկայացուցչությունն է, ինչը ևս մեկ անգամ ի ցույց է դնում ԵԱՀԿ-ի շրջանակներւմ Հայաստանի համագործակցության հանձնառության կարևորությունը:

Այժմ խոսքը սիրով փոխանցում եմ իմ գործընկերոջը:

Խնդրեմ»:

«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции