Իսլանդիայի հաջողության «գաղտնիքը» կամ ինչո՞վ է նրանց կեցվածքն օրինակելի հայերի համար.«Առավոտ»
СПОРТ«Ես Եվրոպայի ֆուտբոլի առաջնությանը ուշադիր չեմ հետևում՝ ցավոք, ժամանակ չունեմ: Բայց շատ հայերի նման երկրպագում եմ Իսլանդիայի հավաքականին: Ինչո՞ւ ենք մենք սիրում իսլանդացիներին: Հավանաբար, այն պատճառով, որ նրանք կարողացել են հաղթահարել փոքր ազգի բարդույթները, որ ամբողջությամբ պահպանելով սեփական ազգային ինքնությունը՝ դարձել են կատարյալ եվրոպացի:
Ընդունված չափանիշներով նրանց ֆուտբոլային հավաքականը «կլասով» ավելի ցածր է, քան առաջնության շատ ու շատ թիմեր, նրանք, որքան հասկանում եմ, չունեն Հենրիխ Մխիթարյանի մակարդակի խաղացող: Հապա ինչի՞ շնորհիվ են իսլանդացիները հաջողության հասնում:
Իրականում այստեղ մեծ գաղտնիք չկա՝ բարձր կազմակերպվածության, կարգապահության, մտածված մարտավորության, թիմային ոգու, արժանապատվության, ամեն պահիի, ամեն հանգամանքում կռիվ տալու պատրաստակամության: Դժվար թե այդ թիմը Եվրոպայի չեմպիոն դառնա, բայց որ ստիպել է ողջ աշխարհին հարգել իրեն՝ դա հաստատ է:
Հայերի համար իսլանդացիների կեցվածքը շատ բանով օրինակելի է: Մենք, իհարկե, պակաս քաջ չենք, քան իսլանդացիները, բայց հաստատ պակաս կազմակերպված ենք, պակաս կարգապահ ենք, էլ մտածված մարտավարության և թիմային ոգու մասին չասեմ»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: