Կալիֆոռնիայի երկնքում ինքնաթիռներ են բախվել, կան զոհեր
ОБЩЕСТВОՉորս մարդ է զոհվել Կալիֆոռնիայի երկնքում մասնավոր ինքնաթիռների բախման հետեւանքով, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ABC News-ին: Միջադեպը տեղի է ունեցել օգոստոսի 16-ին Սան Դիեգոյի օկրուգում՝ Մեքսիկայի հետ սահմանից ոչ հեռու:
Ինքնաթիռները՝ երկշարժիչավոր Sabreliner-ը եւ միաշարժիչ Cessna 172-ը, բախվել են Սան Դիեգոյի Բրաուն Ֆիլդ օդանավակայանում վայրէջքի փորձ կատարելիս: Արդյունքում երկու օդանավն էլ ընկել են գետնին ու բռնկել, հաղորդել է USA Today-ը:
Ավիաաղետի զոհ է դարձել չորս մարդ: Ներկայում պարզվում է՝ ինքնաթիռներում եղած մարդկանց թվաքանակը:
Պատահարի վայր ժամանած հրշեջներին մոտ մեկ ժամ է պահանջվել կրակը մարելու համար:
1
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
4
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
5
Как были чмошниками, так и остались. Аршак Карапетян



