Թրամփը կրճատել է Քլինթոնից ետ մնալը
МЕЖДУНАРОДНОЕՀանրապետական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի պաշտոնի թեկնածու Դոնալդ Թրամփը մոտ է այն բանին, որ հաղթահարի Դեմոկրատական կուսակցությունից իր մրցակցուհուց՝ Հիլարի Քլինթոնից ետ մնալը: Այդ մասին վկայում է Քուիննիպիակի (Քոննեկտիկուտի նահանգ) համալսարանի անցկացրած հարցումը:
Դրա արդյունքների համաձայն՝ Քլինթոնին աջակցել է հարցվածների 42 տոկոսը, իսկ Թրամփին՝ 40 տոկոսը: Հարցման մնացած մասնակիցները դժվարացել են պատասխանել:
Համալսարանի կողմից հունիսի սկզբին անցկացված համանման հարցումը ցույց է տվել, որ այն ժամանակ Քլինթոնը Թրամփից առաջ էր 4 տոկոսով:
Հարցումը, որի արդյունքները հրապարակվել են հունիսի 29-ին, անցկացվել է հունիսի 21-ից 27-ը: Դրան մասնակցել են 1610 ամերիկացիներ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:
1
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
2
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
3
То что Азербайджан унижает, это вина нашего политического руководства
4
Сейчас Армения находится в большей зависимости, чем когда-либо
5
Как были чмошниками , так и остались



