Ереван, 26.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Տասը պատճառ, թե ինչու են երիտասարդ տղաներն իրենցից տարիքով մեծ կանանց ընտրում

ФОТО

Տարիքով մեծ կանանց հետ հանդիպող պատանիների մասին կարծրատիպերը սկսել են կոտրել այն նշանավոր մարդիկ, որոնք առանց շրջապատի կարծիքի մասին մտահոգվելու՝ հանդիպում էին նրանց հետ, ում հետ ուզում էին: Շերոն Սթոունը, Ջեյ Լոն, Եվա Լոնգորիան, Հելլի Բերրին... բոլորն էլ հանդիպում էին, ում հետ ցանկանում էին, այդ թվում երիտասարդ տղաների: Հավանաբար այս նախապաշարմունքի վերացման պատճառներից մեկն էլ հակատարիքային ներարկումների եւ ծերացման դեմ այլ միջոցների արտադրության զարգացումն է, ինչի շնորհիվ կանայք կարողանում են ավելի երկար ժամանակ պահպանել իրենց գեղեցկությունը: Ամեն դեպքում, վերջերս աճել է այն պատանիների թիվը, որոնք խելագարի նման սիրահետում են մեծահասակ գեղեցկուհիներին: Ավանդական հայացքներով մարդիկ չեն հասկանում այս երեւույթը, բայցեւայնպես այն ունի իր պատճառները: Ձեզ ենք ներկայացնում դրանցից մի քանիսը:

10 Ինքնավստահությունը գրավիչ է

Ինքնավստահությունը գրավիչ է ցանկացած տարիքում՝ բայցեւայնպես, երիտասարդ կանանց մեծ մասը զուրկ է դրանից: Ինչո՞ւ: Որովհետեւ աղջիկները դեռ վախենում են ուրիշների մրցակցությունից ու մշտապես իրենց համեմատում են հանրահայտ մոդելների, ինտերնետային, հեռուստատեսային ու ամսագրային աստղերի՝ մի խոսքով բոլորի հետ: Այո, երիտասարդ կին լինելը հեշտ չէ: Իսկ ավելի մեծահասակ կանայք կյանքի երկար ճանապարհ են անցել՝ ամուսնություններ, երեխաներ, աշխատանքային հաջողություններ եւ այլն ու արդեն չեն մտահոգվում կյանքում իրենց զբաղեցրած տեղի մասին: Նրանք պարզապես ձգտում են առավելագույնս օգտագործել իրենց ամբողջ ներուժն ու առավելությունները: Իսկ պատանիներին դա շատ գրավիչ է թվում, քանի որ նրանք գիտեն, որ նման կանանց հետ իրենք ստիպված չեն լինի անընդհատ վախենալ, որ նրանք կվիրավորեն իրենց արժանապատվությունը ու խանդի առիթ կտան:

9. Նույնիսկ  մեծահասակ կանայք երիտասարդ տեսք ունեն

Այսօր ծերացման դեմ ժամանակակից միջոցների առատությունը փոխել է իրավիճակը . դուք այլեւս երբեք չեք կարողանա կռահել ձեր զրուցակցի տարիքը: Ցտեսություն, կնճիռներ, ծալքեր ու այլ անախորժություններ: 60-ամյա կանայք 50 տարեկանի տեսք ունեն, իսկ 50- ամյա կնոջը կարելի է հեշտությամբ շփոթել 40 -ամյա կնոջ հետ: Մենք վերջապես հասել ենք այն դարաշրրջանին, երբ տարիքն այլեւ արդիական չէ՝ համենայն դեպս, արտաքինի հարցում: Պատանիներին այլեւ չի թվում, իբրեւ իրենք իրենց սեփական մայրիկների հետ են հանդիպում, իսկ հասուն տարիքի կանայք էլ գիտեն, որ իրենք հիասքանչ են: Էլ ուրիշ ի՞նչ է պետք:

8. Սեռական հարուստ փորձն ամենաաննշան փաստարկը չէ 

Մենք սովոր ենք համարել, որ սեռական հարաբերություններում բոլոր տղամարդիկ ինքնավստահ են եւ ամեն ինչ վերահսկում են, սակայն պատանիները գուցե բավականաչափ փորձ չունենան դրա համար: Դա հանգեցնում է նրան, որ շատ պատանիներ հարուստ, փորձառու  փնտրում, որը նրանց առաջ բացահայտի, թե ի վերջո կանայք ինչ են ուզում սեռական հարաբերություններում եւ ինչպես է պետք հասնել դրան: Անցած տարիները՝ սեռական ակտիվության տարիները դրական դեր կխաղան եւ փորձառու կանայք շատ ուրախ կլինեն սովորեցնել երիտասարդ սիրեկանին:   

7. Ոչ մի «կենսաբանական ժամացույց»

1980-ից 2000-ի արանքում ծնված շատ երիտասարդներ տարբերվում են տղամարդկանց նախորդ սերնդից, որը ձգտում էր ամուսնանալ եւ երեխաներ ունենալ մինչեւ  35 տարեկանը: Այդ երիտասարդներից շատերն ուղղակի  ուզում են մի քանի տարի ազատ ապրել եւ զվարճանալ, կարիերա են կառուցում եւ պատասխանատվություն են սովորում: Հասուն կանանց հետ ռոմանտիկ հարաբերությունների ակնհայտ առավելությունն այն է, որ նրանք  եւս «որսում են պահը» եւ հաճույք են ստանում՝ երկարաժամկետ պլաններ չկառուցելով: 

6. Ոչ մի գաղտնի իմաստ 

Տարիքով կանայք ավելի քան իրատես են եւ շատ հետաքրքրված են վերջնական նպատակ չհետապնդող հարաբերություններով:  Նրանք ապրում են այստեղ եւ հիմա եւ պատրանքներ չեն փայփայում «մեր հարաբերությունների ապագայի» վերաբերյալ: Շատ երիտասարդ տղամարդկանց գրավում են այսօրով ապրող կանայք՝ եւ սեռական առումով, եւ այլ իմաստներով:  Դա չի նշանակում, թե հասուն կանայք բավականաչափ լրջորեն չեն վերաբերվում հարաբերություններին կամ էլ խուսափում են կապվածությունից, ուղղակի նրանք չափից շատ բան չեն պահանջում հարաբերություններից եւ նրանց աշխարհը չի փլվի, եթե ինչ-որ բան այնպիսի ընթացք չունենա, ինչպիսին որ իրենք նախատեսել էին:

5. Հասուն կանայք հաճույքով սեռական հարաբերություններ են ունենում 

Այստեղ հարցը միայն ձեռք բերված փորձառությունը չէ. հասուն կանայք ավելի անկաշկանդ  ու ազատ են սեքսին վերաբերող հարցերում: Նրանք գիտեն, թե ինչպես ուղղակի լավ ժամանակ անցկացնեն եւ չվախենան  «այդ անհարմար պահերից»: Նրանք սիրում են սեքս, ուզում են սեքս, պատրաստ են սեքսի: Պատանիները գիտեն դա եւ գիտե, թե իրենց հասուն ընտրյալներն ինչ լավն են անկողնում:

4. Անկողնում խոսակցություններն ավելի անմիջական ու անկեղծ են

Հաճախ տղամարդու ու կնոջ համար բարդ է լինում պարզաբանել իրենց հարաբերությունների որոշ ՝ այդ թվում սեռական կյանքին վերաբերող հարցերը : Իսկ դա կարող է շատ տհաճ հետեւանքներ ունենալ ՝ կանայք ստիպված են լինում նմանակել օրգազմը եւ շրջանցել որոշ թեմաներ, որոնց ամաչում են անդրադառնալ: Երիտասարդ զույգի համար դժվար է նույնիսկ ամենօրյա կարիքների մասին խոսելը, էլ չասենք սեքսի: Իսկ հասուն կանայք ավելի կենտրոնացած են բուն սեքսի ու բավականության վրա ՝ թե իրենց, թե զուգընկերոջ եւ կարող են առանց ավելորդ տարակուսանքի՝ քննարկել նման թեմաները:

3. Երիտասարդ կանայք շատ ավելի քիչ ակնկալիք ունեն տղամարդուց

Սովորաբար տղամարդուց ակնկալում են, որ նա պետք է նախաձեռնություն ցուցաբերի, շատ փող աշխատի, ռոմանտիկ լինի ու կնոջն անընդհատ հաճոյախոսություններ ու նվերներ անի: Երիտասարդ տղաները ոչ միշտ են համապատասխանում այդ ակնկալիքներին, ինչը մտահոգում ու ընկճում է նրանց: Ասպիսով, հասուն կանանց հետ հանդիպելն ավելի նախընտրելի է, քանի որ նա ոչ մի նշանակություն չի հաղորդում նախաձեռնությանը, այնքան էլ հետաքրքրված չէ ռոմանտիկ հարաբերություններով ու կարող է ինքն իրեն ապահովել այն ամենով, ինչ կկամենա : Ակնկալիքներն ավելի քիչ են, բավականությունն՝ ավելի մեծ:

2.Երբ շքեղ, հասուն կնոջ հետ ես հանդիպում, դա շոյում է ինքնասիրությունդ

Այն, որ հասուն հիասքանչ կինը ժամանակ է անցկացնում երիտասարդ տղայի հետ, դա շոյում է վերջինիս ինքնասիրությունը: Նա հասկանում է, որ այդ տարիքում կինն կարող է ընտրել ում ցանկանա, բայց ընտրել է հենց իրեն: Դա բարձրացնում է ինքնագնահատականը, վստահությունը սեփական ուժերի նկատմամբ, իսկ դա ի վերջո, դրականորեն է ազդում իրենց հարաբերությունների վրա: Եթե նույնիսկ կինն այդքան էլ քշեղ տեսք չունի, որքան ցանկալի կլիներ, պատանդին հասկանում է, որ իր բախտը, մեկ է, բերել է, քանի որ այդ փորձն իր առջեւ նոր հորիզոններ կբացի, եւ ինքն ավելի հասուն տղամարդ կդառնա տարբեր իմաստներով:

1.Այդ կանայք գիտեն՝ ինչ են ուզում տղամարդիկ

Հասուն կնոջ ընտրելու որոշիչ փաստարկներից մեկն այն է, որ նա հստակ գիտի, թե ինչ են սիրում եւ ինչ են ուզում տղամարդիկ: Դա վերաբերում է նաեւ սեքսին. թերեւս նրանք տղամարդկանց նախընտրությունների մասին ավելին գիտեն, քան իրենք՝ տղամարդիկ (հատկապես պատանի հասակում, երբ տղամարդիկ իրենց մասին քիչ բան գիտեն): Իսկ տղամարդուն մնում է լինել լավ աշակերտ եւ բավականություն ստանալ իր կյանքի այդ փուլից:

Соболезнование от имени лидера Движения "Всеармянский фронт" Юнибанк вручил борцам сборной Армении денежные премии Заявление Центрального Совета Союза коммунистических партий – КПСС Ucom — стратегический технологический партнер соревнования по кибербезопасности Non-Artificial CTF 2026«Вам положен возврат по кредиту»: IDBank предупреждает о новой уловке мошенниковОдин год пакета Persona Америабанка в цифрах: от поездки в Японию до открытия нового филиала Это больше чем правда. Аршак Карапетян Аршак Карапетян отвечает на комментарии зрителейЦифровые решения на валютном рынке: IDBank и Rate.Trading на выставке DigiTec 2026Цифровые решения в одной экосистеме: IDBank на DigiTec 2026Когда вся Армения была одной командой. Никита Симонян и «Арарат-73»Ucom и Impact Hub Yerevan подвели итоги третьего этапа программы по развитию зелёного предпринимательстваIDBank представит концепцию единой экосистемы на DigiTec 2026Без 102-й базы Армении конец. Аршак КарапетянЧто будет, если выведут 102-ю базу? Аршак Карапетян Европейский курс Армении между обещаниями и обязательствами При поддержке Ucom в Ереване прошли ежегодные соревнования по гонкам дронов «Mini Whoop Drone Racing Armenia 2026»Аршака Карапетян отвечает на комментарии IDBank представил цифровую платформу Rate.Trading на выставке Toon Expo.Invest 2026Rate.Trading: Крупные сделки с цифровыми инструментами управления валютными рискамиЗакрытие карабахского вопроса ставит под угрозу само существование Армении. Аршак КарапетянФонд VIVA стал бенефициаром инициативы «Сила одного драма» в ноябреСпециальные предложения по ипотечному кредитованию: IDBank на Toon Expo. Invest 2026Ни одна власть в Армении не пришла демократическим путем․ Аршак КарапетянIDBank на региональном форуме СБА: от решений для путешествий до бизнес-возможностей Скидка 35% на указанные карты IDBank в честь 35-летия Предварительное одобрение бизнес-кредита за 5 минут — какие возмоности для МСБ представил Юнибанк в Гюмри?На основании Декларации о независимости Армения стала независимым государством. Аршак Карапетян Центр обслуживания Ucom в Арташате открылся по новому адресу Демократическим путём эту власть менять невозможно. Аршак КарапетянРодина надеется на военных. Эту власть надо наказать. Аршак КарапетянПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня разведчикаUcom и Республиканский союз работодателей Армении подписали меморандум о сотрудничестве Оформи карту Visa Digital от Юнибанка для покупок и переводов Ucom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектронике IDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической черте