Վարչական դատարանի նախագահն ու իր կինն ավելի քան 120 միլիոն դրամ գումար ունեն
ЭКОНОМИКАԲարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կայքում հրապարակված ՀՀ վարչական դատարանի նախագահ Կարեն Մաթեւոսյանի 2015թ-ի հայտարարագրից, տեսնում ենք, որ նա մոտ 50 հազար ԱՄՆ դոլար գումար է տոկոսով հանձնել:
Այսպես, ըստ հայտարարագրի՝ Մաթեւոսյանի 2015թ-ի փոխառությունները կազմել են 49 հազար 560 ամերիկյան դոլար, իսկ դրամական միջոցներն էլ 35 միլիոն 200 հազար դրամ, 99 հազար ԱՄՆ դոլար եւ չորս հազար եվրո:
Սա տարեկան ինը միլիոնից մի փոքր ավել աշխատավարձ ստացող դատավորի դրամական միջոցներն են: Վերջինիս 2015թ-ի եկամուտները գոյացել են նաեւ 51 հազար 25 ԱՄՆ դոլար ստացված փոխառություններից:
Կարեն Մաթեւոսյանի կինը՝ Իրինա Հովհաննիսյանը, աշխատանք չունենալու պարագայում հայտարարագրել է 39 միլիոն դրամ դրամական միջոցներ:
Քրիստինա Տեր-Մաթեւոսյան
1
Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак Карапетян
2
По новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян»
3
Ни один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак Карапетян
4
Ucom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связи
5
Отношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика



