Ամերիկյան կինոակադեմիան իր շարքերում բազմազանություն Է մտցրել սկանդալից հետո
МЕЖДУНАРОДНОЕԱմերիկյան կինոակադեմիան, որը հանձնում Է «Օսկար» մրցանակները, արձագանքել Է փետրվարյան սկանդալին, երբ նրան մեղադրեցին անվանակարգորդների թվում սեւամորթ դերասանների պակասի մեջ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Այժմ ակադեմիան իր շարքեր Է հրավիրել 683 մարդու, որոնց 46 տոկոսը կանայք են եւ 41 տոկոսը՝ Էթնիկ ու ռասայական փոքրամասնությունների ներկայացուցիչներ:
Նորակոչիկների շարքերում են նաեւ սեւամորթ բրիտանացիներ Իդրիս Էլբան եւ Ջոն Բոյեգան:
Կինոակադեմիայի նոր ներկայացուցիչների տարիքային զանազանությունը նույնպես տպավորիչ Է. նորեկներից ամենակրտսերը 24 տարեկան Է, իսկ ամենաավագը՝ 91 տարեկան:
Կինոակադեմիայում, հաշվի առնելով նորեկներին, ընդամենը կլինի 7 789 անդամ:
1
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
2
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
3
То что Азербайджан унижает, это вина нашего политического руководства
4
Сейчас Армения находится в большей зависимости, чем когда-либо
5
Как были чмошниками , так и остались



