Սենսացիա. Սաուդյան Արաբիայում պաշտոնապես թույլատրել են ուտել կանանց
ЛАЙФՍաուդյան Արաբիայի շեյխ Աբդուլ բին Բազ-Շեյխը սենսացիոն ֆեթվան է հրապարակել, ըստ որի “ծայրահեղ սովի դեպքում” կարելի է սեփական կնոջն ուտել: Այս մասին հայտնում է Al-Quds al-Arabi թերթը:
Ուղղափառին թույլատրվում է ուտել իր կնոջ մարմնի մի մասը: Ըստ նրա՝ կնոջ համար նման արարքը կարող է խորհրդանշել խոնարհության բարձր աստիճան, դա թույլ կտա դառնալ ամուսնու հետ մեկ ամբողջություն:
Ֆեթվան իսլամի մեջ այս համ այն որոշման կայացումն է, որը հիմնված է իսլամի և մահմեդական իրավական պրակտիկայում առկա նախադեպերի վրա:
Մի քանի շաբաթ առաջ շեյխը մեկ այլ սենսացիոն որոշում է հրապարակել, որով թույլատրվում է մինչև 15 տարեկան անչափահասների ամուսնությունը: Նա անգամ կարծիք է հայտնել, որ այդ հարցում “քննարկելու բան չկա”:
Աղբյուրը՝ Mashable.am
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
4
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
5
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom



