Ереван, 03.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

«Եվրո 2016»-ում մեկնարկում են քառորդ եզրափակչի հանդիպումները. Լեհաստան- Պորտուգալիա

СПОРТ

«Եվրո 2016»-ում պայքարի մեջ են մտնում քառորդ եզրափակիչների ներկայացուցիչները: Առաջին դիմակայությունը Պորտուգալիայի և Լեհաստանի ընտրանիների հանդիպումն է: «Արմենպրես»-ը ներկայացնում է առաջին դիմակայության նախախաղային վերլուծությունը:

Լեհաստանի ազգային հավաքականը: «Եվրո 2016»-ն արդարացրեց լեհ երկրպագուների բոլոր սպասելիքները: Լեհերը, պայքարը սկսելով աշխարհի չեմպիոնների հետ նույն խմբում ,իրենց վստահ և պահպանողական ֆուտբոլով կարողացան հասնել Եվրոպայի առաջնության քառորդ եզրափակիչ: Այստեղ մրցակիցը Պորտուգալիայի հավաքականն է: Առաջին հայացքից թվում է, թե Պորտուգալիան հնարավոր բոլոր ընտրությունների մեջ ամենալավ տարբերակն է, սակայն Ֆեռնանդու Սանտուշի թիմը ապացուցում է, որ նույնիսկ անկայուն ֆուտբոլով հնարավոր է առաջ գնալ:

Եվրոպայի առաջնությունում Լեհաստանի հավաքականի գլխավոր հաղթաթուղթը գրագետ թիմային ֆուտբոլն է: Լեհերը իրենց վստահ են զգում պաշտպանությունում, իսկ հարձակման գիծը կարողանում է կատարել առջևում դրված բոլոր խնդիրները: Թիմի լավագույն ռմբարկուն` Ռոբերտ Լևանդովսկին, դեռ չի կարողանում իր թիմին օգնել գոլերով, սակայն ընդհանուր գործողություններով «Բավարիա»-ի հարձակվողը մեծ օգուտ է ապահովում իր թիմի համար: Հիանալի մարզավիճակ են հավաքել Յակուբ Բլաշիկովսկին և Կամիլ Գրոսիցկին: Հարձակման գծում իրեն հիանալի է դրսևորում Արկադիուշ Միլիկը:

Հաղթահարելով խմբային մրցաշարը՝ Լեհաստանի ընտրանին 1/8 եզրափակիչում հանդիպեց Շվեյցարիայի ազգային հավաքականին: Հիանալի առաջին խաղակեսից հետո Լեհաստանը հաղթում էր մրցակցին 1-0 հաշվով: Իր ազգային հավաքականին առաջ էր մղել Յակուբ Բլաշիկովսկին: 2-րդ կեսում լեհերը զիջեցին դաշտի կենտրոնը, անցան խորը պաշտպանության և դա տվեց իր հետևանքները: Շվեյցարիայի հավաքականի կիսապաշտպան Ջերդան Շաքիրին իր վրա վերցրեց շվեյցարացիների խաղը, և ֆանտաստիկ գոլով հավասարեցրեց հաշիվը: Խաղը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ, որն էլ արդյունք չտվեց: 11 մետրանոց հարվածաշար ում հաջողությունը ուղեկցեց Ադամ Նավալկայի ֆուտբոլիստներին: Գրանիտ Ջակայի վրիպումը Լեհաստանի հավաքականին թույլ տվեց շարունակել պայքարը: Պորտուգալիայի հավաքականի հետ դիմակայությունը լեհերի համար հերթական հաջողությունը արարելու միջոց է:

Պորտուգալիայի ազգային հավաքական:  Պորտուգալիայի հավաքականը «Եվրո 2016»-ում չի փայլում իր դիտարժան խաղով: Արդեն 1/8 եզրափակիչում ֆուտբոլային մասնագետները ակնկալում էին, որ Պորտուգալիան լքելու է պայքարը: Այս հանդիպման ընթացքում էլ պորտուգալացի ֆուտբոլիստների բարձր կարգը ասեց իր խոսքը:

Եվրոպայի առաջնությունում թիմին առաջնորդում են առաջատարներ՝ Լուիշ Նանին և Քրիշտիանու Ռոնալդուն: Այս խաղացողներին կարելի է ավելացնել նաև Ռենատու Սանշեշին: Երիտասարդ ֆուտբոլիստը քիչ խաղաժամանակ է ստանում, սակայն Խորվաթիայի հետ դիմակայությունում դուրս գալով փոխարինման ճանաչվեց հանդիպման լավագույն ֆուտբոլիստ: Լեհաստանի հավաքականը Պորտուգալիայի ընտրանու համար հիանալի հնարավորություն է պայքարը շարունակելու համար: «Եվրոպական բրազիլացիներ»-ը դիմակայության բացահայտ ֆավորիտն են:

«Եվրո 2016»- ի 1/8 եզրափակիչում Պորտուգալիայի հավաքականը ֆուտբոլային իսկական դաս տվեց Խորվաթիային: Խորվաթները առաջնության լավագույն հավաքականներից էին: Դիմակայությունն առաջնության ամենաբարդ հանդիպումը դարձավ: Ամբողջ խաղի ընթացքում թիմերը խաղադաշտում ոչինչ չկարողացան անել և խաղը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ: Այստեղ Պորտուգալիայի միակ գրոհը տվեց իր արդյունքը: Ռոնալդուն հակագրոհի արդյունքում մտավ տուգանային հրապարակ գնդակը ուղարկեց Ռիկարու Կուարեժմային և վերջինս գրավեց դարպասը: Նվազագույն առավելություն և Պորտուգալիան քառորդ եզրափակիչում է:

Լեհաստան-Պորտուգալիա: Այս հավաքականները միմյանց դեմ անցկացրել են 10  հանդիպում: Դիմակայությունում մեկ հաղթանակ ավել ունեն Պորտուգալիայի ընտրանու ֆուտբոլիստները: Պորտուգալիան 4 հաղթանակ ունի, լեհերը 3: Թիմերի միջև ևս 3 հանդիպում ավարտվել է ոչ-ոքի արդյունքով: Պորտուգալիան և Լեհաստանը հանդիպելու են Մարսելի «Վելոդրոմ» մարզադաշտում: Խաղի գլխավոր մրցավարը Ֆելիքս Բրիխն է, իսկ հանդիպումը սկսվելու է Երևանի ժամանակով ժամը `23:00-ին:

Как были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%