Բեյոնսեն չի հավանել իր հարսանեկան զգեստը, բայց հագել է այն. դիզայներ
ФОТОՈչ բոլորը նորահարսները կհամաձայնեին իրեն կյանքի ամենակարեւոր ու հիշարժան օրն անցկացնել մի զգեստով, որն իրենց դուր չի գալիս։ Բայց Բեյոնսեն այդպես էլ արել է, երբ 2006-ին ամուսնանում էր հանրահայտ ռեփեր Jay Z-ի հետ։ Այս մասին խոստովանել է զգեստի հեղինակ Թինա Նոուլզը, որն ի դեպ, փոփ դիվայի մայրն է։
Պարզվում է, որ դեռ մանկուց Բեյոնսեի թե բեմական, թե առօրյա հագուստները մոդելավորում էր երգչուհու մայրը, եւ հենց նա էլ ստանձնել է համաշխարհային հռչակ ու ճանաչում ունեցող երգչուհու հարսանեկան զգեստը կարելու մեծ պատասխանատվությունը։
Սակայն Բեյոնսեն այնքան էլ չի հավանել լանջաբաց, ծալքերով երկար զգեստը, սակայն չի հրաժարվել եւ հենց այդ զգեստով էլ կանգնել է խորանի առջեւ։
Նշենք, որ Բեյոնսեի հարսանեկան զգեստը ամենաառեղծվածայիններից մեկն է, քանզի երկրպագուներն այն տեսնելու եւ գնահատելու հնարավորություն ունեցան հարսանիքից հինգ տարի անց՝ 2011-ին։ Փաստորեն, նույնիսկ 10 տարի անց փոփ դիվայի զգեստը դեռ հիշեցնում է իր մասին։
Աղբյուրը՝ Daily mail