Վիկտոր Կաշաին կվարի Գերմանիա-Իտալիա հանդիպումը
СПОРТԳերմանիայի և Իտալիայի հավաքականների միջև Եվրոպայի առաջնության քառորդ եզրափակիչի խաղի գլխավոր մրցավար է նշանակվել հունգարացի Վիկտոր Կաշաին: «Եվրո 2016»-ում Կաշաին աշխատել է Ֆրանսիա - Ռումինիա ու Իտալիա - Շվեդիա խմբային փուլի հանդիպումներում:
«Արմենպրես»-ը հայտնում է, որ տեղեկությունը փոխանցում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:
40-ամյա հունգարացի մրցավարը «Եվրո 2016»-ի եզրափակիչը սպասարկելու 3 գլխավոր թեկնածուներից է: Գերմանիա - Իտալիա հանդիպումը կկայանա հուլիսի 2-ին Բորդոյում և կսկսվի Երևանի ժամանակով 23:00-ին:
1
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
4
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
5
Как были чмошниками, так и остались. Аршак Карапетян



