«Բանանց»-ը տնային խաղում նվազագույն պարտություն կրեց
СПОРТ«Եվրոպա Լիգա»-ի խաղարկության որակավորման մրցաշարի առաջին փուլում Երևանի «Բանանց»-ն ուժերը չափեց Կիպրոսը ներկայացնող «Օմանիա»-ի հետ:«Արմենպրես»-ը հաղորում է, որ հանդիպումն ավարտվել է «Օմանիա»-ի հաղթանակով նվազագույն` 0-1 հաշվով:
Թիմերը խաղադաշտ են դուրս եկել հետևյալ մեկնարկային կազմերով.
«Բանանց». 22.Ստեփան Ղազարյան, 2.Ասլան Կալմանով, 6.Սոսլան Կաչմազով, 8.Վալտեր Պողոսյան, 14.Կլաուդիո Տորեխոն, 17.Զավեն Բադոյան, 18.Վահագն Այվազյան, 19.Վլադկո Դրոբարով, 5.Հակոբ Հակոբյան, 55.Լայոնել Ադամս, 90.Ացամազ Բուրաև
«Օմոնիա». 1.Կոստաս Պանայի, 4.Կարլիտոս, 5.Թանասիս Պանտելիադիս, 9.Ցիլիան Շերիդան, 20.Գերասիմոս Ֆիլակտու, 27.Մեթ Դերբիշիե, 28.Մարգաչա, 39.Զիգույ Բադիբանգա, 40.Ջորջ Ֆլորեսկու, 48.Մարին Օրշուլիչ, 77.Քրիստոֆի Դիմիտրիս
Գլխավոր մրցավար` Մարիո Զաբեց:
1-ին խաղակեսն սկսվեց Երևանյան ակումբի բացահայտ առավելությամբ: «Բանանց»-ը արագորեն տիրեց դաշտի կենտրոնին և սկսեց թելադրել իր խաղը:Մրցակիցը առաջին րոպեներին սկսեց ապավինել հակագրոհներով ֆուտբոլին: Առաջին վտանգավոր գրոհը «Բանանց»-ը կազմակերպեց հանդիպման 5-րդ րոպեին: Ացամազ Բուրաևի հեռահար հիանալի հարվածն ընթացավ դարպասաձողի վրայով: «Բանանց»-ը շարունակեց տիրել առավելությանը, սակայն «Օմանիա»-ն կարողացավ արժանի պատասխան տալ: Կիպրոսյան ակումբից վտանգավոր հարվածով աչքի ընկավ Մեթ Դերբիշիեն: Վերջինիս հարվածից հետո գնդակը անցավ «Բանանց»-ի դարպասաձողի կողքով: «Օմանիա»-ն շարունակեց հանդարտ ֆուտբոլը և արդեն 25-րդ րոպեին ամենաակտիվ ֆուտբոլիստը հասավ իր նպատակին: Մեթ Դերբիշիեն գրավեց հայկական ակումբի դարպասը և առաջ մղեց իր թիմին` 0-1, հօգուտ «Օմանիա»-ի: «Բանանց»-ի ֆուտբոլիստները գոլից հետո պահանջում էին արձանագրել խաղից դուրս վիճակ, սակայն մրցավարը չփոխեց որոշումը և հաշվեց դարպասի գրավումը: Գրոհեց Երևանյան ակումբը հաջողության հասան կիպրոսցիները: «Օմանիա»-ն հերթական վտանգավոր առաջխաղացումը կատարեց 38-րդ րոպեին: Առ աջին կեսի ավարտին «Օմանիա»-ն ևս մեկ հարված անցկացրեց Ստեփան Ղազարյանի դարպասին, սակայն հայ ֆուտբոլիստը հուսալի խաղաց և փրկեց իր թիմին: Բադիբանգայի հարվածից հետո գնդակը դիպավ հորիզոնական դարպասաձողին: 1-ին խաղակեսում թիմերը ավելին անել չկարողացան և հանդերձարան գնացին «Օմանիա»-ին նվազագույն առավելությամբ:
2-րդ խաղակեսի սկիզբը նման էր առաջինին: Այս անգամ ավելի հաջող սկսեցին «Օմոնիա»-ի ֆուտբոլիստները: Առաջին վտանգավոր գրոհը հեղինակեց կիպրոսյան ակումբի հարձակման առաջատար Ցիլիան Շերիդան: Հարձակվողի հարվածից հետո գնդակը մի փոքր շեղ ընթացավ: «Բանանց»-ը կարողացավ պատասխանել միայն 72-րդ րոպեին: Ադամսը, ստանալով եզրից փոխանցում, գլխով փորձեց գրավել «Օմանիա»-ի դարպասը, սակայն կլորը շեղ ընթացավ: 87-րդ րոպեին «Բանանց»-ի կազմում ամենաիրական հնարավորությունը կորցրեց Պետրոս Ավետիսյանը: Ֆուտբոլիստը նպաստավոր դիրքից հարվածեց, սաայն հակառակորդի պաշտպանը տեղում էր: Հանդիպումը այնպես էլ ավարտվեց և «Բանանց»-ը ցավալի պարտություն կրեց առաջին խաղում: Պատասխան հանդիպումը տեղի է ունենալու Կիպրոսում մեկ շաբաթ հետո: