Կրոս. Իտալիայի դեմ հանդիպումը լուրջ փորձություն կլինի մեզ համար
СПОРТԳերմանիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Տոնի Կրոսը խոսել է Եվրոպայի 2016թ. առաջնության քառորդ եզրափակչում կայանալիք Իտալիայի ընտրանու դեմ հանդիպման մասին:
«Մենք հիմա գտնվում ենք փայլուն մարզավիճակում: Մեզ համար կարեւոր է հաղթանակներ տոնել, այլապես Եվրո-2016-ը մեզ համար ավարտված կլինի:
Իտալիայի հավաքականն այս մրցաշարի ամենավտանգավոր մրցակիցն է: Առաջիկա հանդիպումը մեզ համար լուրջ փորձություն կլինի:
Բոլորը գիտեն, թե իտալացիներն ինչպես են ֆուտբոլ խաղում եւ թե որքան դժվար է նրանց դիմակայել: Նրանք անհավանական ինքնավստահություն եւ հանգստություն ունեն: Ամեն դեպքում, մենք առաջիկա հանդիպմանը տրամադրված ենք լավատեսորեն»,- Կրոսի խոսքերն է մեջբերում Football Italia-ն:
1
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
4
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
5
Как были чмошниками, так и остались. Аршак Карапетян



