Դանակահարություն Քարաբերդ գյուղում
ОБЩЕСТВОՕգոստոսի 15-ին, ժամը 14.25-ին, հիվանդանոցից ոստիկանության Անիի բաժնում հաղորդում է ստացվել, որ «գոտկային շրջանի ձախ կեսի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխվել 28-ամյա Կամո Ղ.-ն, որը, ըստ բժիշկի տեղեկանքի, ի վիճակի չի եղել բացատրություն տալու:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ պարզվել է, որ ժամը 14.00-ի սահմաններում, Քարաբերդ գյուղի վարչական տարածքում գտնվող լճի մոտ, վիճաբանության ժամանակ, Կամո Ղ.-ին դանակով հարվածել եւ վնասվածքը պատճառել է 25-ամյա Արթուր Ա.-ն:
Կամո Ղ.-ին տրվել է դատաբժշկի ուղեգիր:
Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղությամբ:
Կատարվում է հետաքննություն:
1
План Азербайджана, дошедший до ООН. Почему Самвел Карапетян и «Сильная Армения» были правы и как вла...
2
Молдавские уроки: почему правительство Армении не уходит? «Паст»
3
В знак солидарности с гражданскими и духовными деятелями, которым грозит несправедливое преследовани...
4
Рубинян: В случае избрания председателем парламента Армении я больше не буду спецпосланником на пере...
5
Летняя жара, Ереван без воды и «священная» ценность рукопожатия с Макроном. Катастрофические провалы...



