Հովսեփ Բեդեւյանի եկամուտները 35 միլիոն են կազմել
ЭКОНОМИКАԲարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կայքում հրապարակված ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի նախագահ Հովսեփ Բեդեւյանի 2015թ. տարեկան հայտարարագրից տեսնում ենք, որ վերջինս իր կնոջ հետ միասին նախորդ տարի բնակարան են ձեռք բերել՝ 21 միլիոն 750 հազար դրամով: Կինը նաեւ երեք միլիոն դրամով OPEL VECTRA 1.8 I մակնիշի ավտոմեքենա է գնել:
Հովսեփ Բեդեւվյանի դրամական միջոցները նախորդ տարի հետեւյալ պատկերն են ունեցել՝ տարեսկզբին դատավորն ունեցել է 12 միլիոն դրամ եւ երեք հազար ԱՄՆ դոլար, իսկ արդեն տարեվերջին դրամական միջոցները կտրուկ նվազել են՝ հասնելով 1 միլիոն 500 հազար դրամի եւ 500 ԱՄՆ դոլարի: Նվազել են նաեւ Բեդեւյանի կնոջ՝ Մարինե Սարգսյանի դրամական միջոցները՝ 12 միլիոն դրամից դառնալով 2 միլիոն:
Վարչական վերաքննիչ դատարանի նախագահի եկամուտներն էլ գոյացել են 9 միլիոն 440 հազար 200 դրամ եւ 98 հազար 840 դրամ աշխատավարձերից եւ 23 միլիոն 200 հազար դրամ եւ երկու միլիոն 200 հազար դրամ ստացված փոխառություններից, իսկ կնոջ մեկ տարվա աշխատավարձը կազմել է 1 միլիոն 934 հազար 262 հազար դրամ:
Քրիստինա Տեր-Մաթեւոսյան