Մերժվել է «Նոր Հայաստանի»՝ Ազատության հրապարակում վրաններ տեղադրելու դիմումը
ОБЩЕСТВО«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի քաղաքական խորհրդի անդամ Վարուժան Ավետիսյանը Երեւանի քաղաքապետարան հայտ էր ներկայացրել հուլիսի 24-27-ն ընկած ժամանակահատվածում Ազատության հրապարակում հավաք անցկացնելու վերաբերյալ:
Քաղաքապետի լիազոր ներկայացուցչի հունիսի 30-ի որոշմամբ սահմանվել է սահմանափակում վերոնշյալ օրերին Ազատության հրապարակում նախատեսված հավաքի ժամանակի նկատմամբ՝ առաջարկելով ժ. 00.00-24.00-ն ընկած ժամանակահատվածի փոխարեն հավաքն անցկացնել ժ. 08.00-22.00-ը։ Բացի այդ՝ քաղաքապետարանը մերժել է Ազատության հրապարակում նախատեսվող հավաքի ընթացքում վրանների տեղադրումը:
Իսկ հուլիսի 1-27-ն ընկած ժամանակահատվածում ժ. 19.30-21.30-ը Ազատության հրապարակ–Հյուսիսային պողոտա–Աբովյան փողոց–Հանրապետության հրապարակ–Ամիրյան փողոց–Մաշտոցի պողոտա–Ազատության հրապարակ երթուղով երթի անցկացումն ընդունվել է ի գիտություն։
Քրիստինա Տեր-Մաթեւոսյան
1
Армянский скрипач Эдуард Даян удостоен Гран-при престижного конкурса в России
2
Клеймированный стигмой стыда и позора: кого радуют действия властей Армении? «Паст»
3
В приграничных сёлах Армении закрывают школы
4
Я работаю в направлении Трибунала Национального Достоинства. Если у вас есть дополнительные вопросы ...
5
«Правосудие» превращенное в шоу: истинная цель дела Ваге Акопяна



