Աննա Գրիգորյանը՝ հատուկ «Անկասայի» համար (ֆոտոշարք)
ФОТОՈրքան էլ պնդենք, որ եվրոպական երկիր ենք, այնուամենայնիվ, ճաշակով, նախապատվություններով եւ ոճով, միեւնույն է, ավելի մոտ ենք Արեւելքին: Թերեւս դա էր պատճառը, որ հաճելիորեն անակնկալի եկա՝ Երեւանում «Անկասա» բրենդի հագուստը տեսնելիս. եվրոպական, նույնիսկ սկանդինավյան ոճի կրող, մեր իրականությունից տարբերվող, նրբաճաշակ հագուստ, որը խիստ զարմացնում է մատչելի գներով եւ անթերի որակով:
Անկասան հմայիչ աղջիկ է՝ իր սեփական ոճն ու հայացքն ունեցող: Քաղաքում ասում են, թե մեծահարուստ ընտանիքից է, անթերի կրթությամբ եւ հագուստի դիզայնին վերաբերվում է որպես նկարիչ, ստեղծագործող, փորձում է իր ներդրումն ունենալ գեղեցիկը տարածելու բարդ գործում: «Անկասայի» հագուստը նախատեսված չէ միայն մոդելային արտաքին ունեցող աղջիկների համար: Զարմանալի է, բայց հագուստի այս մոդելները գեղեցկացնում են ցանկացած կնոջ՝ անկախ չափսերից եւ տարիքից: Երբ մանրակրկիտ ուսումնասիրում ես «Անկասայի» հագուստը, ակամայից հպարտություն ես զգում, որ մեր երկրում ներքին ուժերով հնարավոր է նման որակ ապահովել: Թե´ Եվրոպայից ներկրված բարձրորակ բնական կտորները, թե´ դիզայնը, թե´ կարը անթերի են՝ եվրոպական բարձր չափորոշիչներին համապատասխան: Թերեւս դա է պատճառը, որ «Անկասային» արդեն համագործակցության առաջարկով դիմել են արտերկրից: Սակայն որքան էլ փորձեցի մանրամասներ «կորզել», առայժմ տեղեկատվությունը գաղտնի է պահվում: Ակամայից մտածում ես` նման որակը չի կարող էժան լինել, բայց արի ու տես՝ ոչ: Կարծում եմ` ցանկացած աղջիկ եւ կին կարող են իրենց թույլ տալ գնել «Անկասա»:
«Անկասան» դեռ նոր է մուտք գործել հայաստանյան շուկա, սակայն արդեն բավական համարձակ քայլերով փորձում է իր ուրույն տեղը գրավել: Այդ ճանապարհին առաջին լուրջ աշխատանքը համագործակցությունն է մերօրյա ամենապահանջված մոդելներից մեկի՝ Աննա Գրիգորյանի հետ: Հենց Աննան է ներկայացնում «Անկասայի» առաջին լուքբուքը: Լուսանկարների հեղինակն է տաղանդավոր Արմեն Աղայանը: Մոդելի արտաքին տեսքն ապահովել է Image Code գեղեցկության սրահը: Առայժմ հաջողեցրի հայթայթել լուսանկարների աշխատանքային՝ ոչ վերջնական տարբերակը, սակայն շուտով հանրության դատին կհանձնվի ֆոտոշարքի ամբողջական տարբերակը:
Զառա Մարգարյան