Էրդողանը պատրաստ է Պուտինի հետ հանդիպել արդեն օգոստոսին Սոչիում
МЕЖДУНАРОДНОЕԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պատրաստ Է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպել արդեն օգոստոսին Սոչիում, նախքան «քսանյակի» գագաթնաժողովը: Այդ մասին հուլիսի 1-ին Սոչիում հայտարարել Է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլյութ Չավուշօղլուն` ամփոփելո վ ՌԴ-ի իր պաշտոնակից Սերգեյ Լավրովի հետ կայացած բանակցությունների արդյունքները:
«Մենք քննարկեցինք՝ ինչպես վերականգնել հարաբերությունները նոյեմբերի 24-ի միջադեպից հետո, մենք քննարկեցինք հարաբերությունների, առեւտրի հարցերի ողջ սպեկտրը եւ վարչապետների ու ԱԳ նախարարների հանդիպումը: Շատ բարեկամական մթնոլորտ Էր: Մենք դիտարկում ենք ղեկավարների հանդիպումը օգոստոսին Սոչիում, Էրդողանը պատրաստ Է հանդիպել նախքան «քսանյակի» գագաթնաժողովը»,- ասել Է նախարար Չավուշօղլուն, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
2
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
3
То что Азербайджан унижает, это вина нашего политического руководства
4
Сейчас Армения находится в большей зависимости, чем когда-либо
5
Как были чмошниками , так и остались



