Անցնող շաբաթ բանկերի կողմից գնվել է 103 միլիոն և վաճառվել 97 միլիոն դոլար
ЭКОНОМИКАԱրտարժույթի ներբանկային շուկայում hունիսի 27-ից հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից գնվել է 103 միլիոն 042 հազար 333 դոլար 475,53 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 97 միլիոն 175 հազար 535 ԱՄՆ դոլար 477,35 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրին Կենտրոնական բնկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից, միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև իրականացվել է 10 միլիոն 450 հազար ԱՄՆ դոլարի առք և վաճառք 477,18 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 9 միլիոն 701 հազար 002 եվրո 525,39 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 31 միլիոն 801 հազար 336 եվրո 528,3 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև և «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 1 միլիարդ 098 միլիոն 750 հազար 193 ՌԴ ռուբլի 7,32 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 223 միլիոն 699 հազար 970 ՌԴ ռուբլի 7,45 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև գործարք չի իրականացվել:
Հունիսի 20-26-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 38.5 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 47.7 մլն ԱՄՆ դոլար: