Ереван, 30.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Ինքնորոշման իրավունքի դեմ ուժի կիրառումը Հելսինկյան եզրափակիչ ակտի և ԵԱՀԿ հանձնառությունների կոպիտ ոտնահարում է. ՀՀ ԱԳՆ

ПОЛИТИКА

Վիեննայում հունիսի 28-30-ն անցկացվել է ԵԱՀԿ 2016թ. Անվտանգության վերանայման տարեկան կոնֆերանսը, որին մասնակցել է ՀՀ պատվիրակությունը ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանի գլխավորությամբ:

Կոնֆերանսի բացման նիստում ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը ողջունել է գլխավոր բանախոս՝ 1996թ. Նոբելյան մրցանակի դափնեկիր և Արևելյան Թիմորի նախկին նախագահ Ժոզե Ռամուշ-Օրթային, ով իր ելույթում ներկայացրել էր ազգերի ինքնորոշման իրավունքի իրացման անհրաժեշտությունը՝ որպես մարդու իրավունքների պաշտպանության հիմնարար և համընդհանուր սկզբունք։ Փոխնախարար Հովակիմյանը շեշտել է, որ ինքնորոշման իրավունքի դեմ ուժի կիրառումը Հելսինկյան եզրափակիչ ակտի և ԵԱՀԿ հանձնառությունների կոպիտ ոտնահարում է, և որ ԵԱՀԿ մասնակից երկրների կողմից ստանձնա ծ հանձնառություններն ու սկզբունքները չպետք է դառնան տարընթերցման առարկա, այլ պետք է լիարժեքորեն իրականացվեն: Որպես առաջնային սկզբունք առանձնացվեց ուժի չկիրառումը, որի վրա էլ խարսխված է Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպությունը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, Աշոտ Հովակիմյանն ընդգծել է, որ ուժի կիրառումը չի կարող արդարացում ունենալ, հատկապես այն հակամարտությունների համատեքստում, որոնց կարգավորման շուրջ ընթանում են համաձայնեցված ձևաչափով բանակցություններ։ Փոխնախարար Հովակիմյանը հատուկ ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի կողմից ուժի կիրառումը պետք է խստորեն դատապարտվի միջազգային հանրության կողմց: Կարևորվել է 1994-1995թթ. զինադադարի եռակողմ անժամկետ համաձայնագրերի հարգումը, միջադեպերի հետաքննության մեխանիզմի ստեղծումը, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունների ընդլայնումը, ինչպես նաև մատնանշվեց, որ ադրբեջանական կողմի հայտարարությունները չեն վկայում խաղաղ կարգավորման համար պայմաններ ստեղծելու և ուժի հետագա կիրառումը բացառելու Ադրբեջանի մտադրության մասին:

ՀՀ փոխարտգործնախարարը ելույթ է ունեցել նաև ԵԱՀԿ տարածաշրջանում Հակամարտությունների իրավիճակների անվտանգության հարցերին նվիրված նստաշրջանում: Աշոտ Հովակիմյանն իր ելույթում նշել է, որ Ադրբեջանի կողմից ուժի կիրառումը լուրջ վտանգ է հանդիսանում տարածաշրջանային անվտանգության համար: Փոխնախարարը կարևորել է Ադրբեջանի կողմից Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված համաձայնությունների անվերապահ իրականացումը՝ նշելով, որ ադրբեջանական կողմն է արգելափակում ԵԱՀԿ գերմանական նախագահության առաջարկությունն՝ ուղղված ԵԱՀԿ գործող նախագահ ի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունների ընդլայնմանը: Աշոտ Հովակիմյանի խոսքում ընդգծվել է, որ Սանկտ Պետերբուրգի հանդիպման նախօրեին շփման գծի մոտակայքում Ադրբեջանի կողմից առանց նախնական ծանուցման մեծածավալ զորավարժությունների անցկացումը կասկածի տակ է դնում անվտանգության և վստահության ամրապնդման միջոցառումների իրականացման ուղղությամբ ադրբեջանական կողմի պատրաստակամությունը:

Մերձավորարևելյան ճգնաժամի համատեքստում փոխնախարար Հովակիմյանը մտահոգություն է հայտնել Սիրիայում և Իրաքում կրոնական փոքրամասնությունների դեմ շարունակաբար իրագործվող վայրագությունների կապակցությամբ: Նշվել է, որ քրիստոնյաների և եզդիների դեմ սանձազերծված ոճրագործությունները ԵԱՀԿ մի շարք երկրների կողմից որակվել են որպես ցեղասպանություն: Այս կապակցությամբ ընդգծվել է, որ ԵԱՀԿ մասնակից ցանկացած երկրի կողմից ոճրագործներին տրամադրվող աջակցությունը պետք է որակվի որպես հանցակցություն՝ համաձայն «Ցեղասպանության հանցագործությունը անխարգելելու և պատժելու մասին» կոնվենցիայի դրույթների: 

Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old Yerevan