Ցանկացած կին գեղեցիկ է, երբ ինքնավստահ է. Մարինա Գրեգ
ФОТОLife.panorama.am-ի հետ իր գեղեցկության բանաձեւով է կիսվել հաղորդավարուհի Մարինա Գրեգը:
-Մարինա, դուք մշտապես խնամված եւ գեղեցիկ տեսք ունեք, կկիսվե՞ք Ձեր գեղեցկությանբանձեւով:
-Շնորհակալ եմ։ Առաջին հերթին երևի իմ բախտը բերել է ծնողներիս հարցում։ Անշուշտ, գենետիկան իր դերն ունի, դրան գումարվում են նաև խնամքի միջոցները, բայց, ըստ իս, ցանկացած կին գեղեցիկ է, երբ ինքնավստահ է։ Եթե դու քեզ գեղեցիկ ես համարում, վստահ կարող ես լինել, որ շրջապատը ևս զգում է գրավչությունդ։ Ցածր ինքնագնահատականի դեպքում էլ նույնպես, մարդիկ զգում են։
-Ունե՞ք խնամքի հատուկ, սեփական տարբերակ, օրինակ դիմակներ, որոնք ինքներդ եքպատրաստում:
-Իմ դեպքը տարբերվում է նրանով, որ ես այլընտրանք չունեմ. եթերը պարտադրում է ամբողջական դիմահարդարում։ Եվ շատ կարևոր է դեմքի մաշկը ճիշտ խնամել։ Ամենատարածված սխալը, որ անում են աղջիկները` շպարով քնելն է։ Գիշերը մաշկը պետք է հանգստանա։ Ոչ աշխատանքային օրերին թողնում եմ, որ մաշկը շնչի։ Աշխատում եմ չշպարվել և օգտագործում եմ սնուցող և խոնավեցնող դիմակներ, նաև պատրաստում եմ դիմակներ, որոնց հիմքում թթվասեր կա, այն հանգստացնում և թարմացնում է մաշկը։
Շարունակությունն այստեղ: