Քիմ Քարդաշյան. Բոլորը տեսել են իմ մերկ հետույքը, ես սիլիկոնային ներքնազգեստի կարիք չունեմ
ФОТОՀենց որ երեկ տեղեկություն է հայտնվել այն մասին, որ Քիմ Քարդաշյանը սիլիկոնային ներքնազգեստ է կրում իր հետույքի համար, ռեալիթի շոուի 35-ամյա աստղն իր kimkardashianwest.com կայքում անմիջապես հերքել է գրվածը:
Հիշեցնենք, որ Քլոե Քարդաշյանի ծննդյան օրը Քիմին հետեւից էին լուսանկարել: Եվ հայուհու երկրպագուները սոցցանցերում պնդում են, որ Քիմը հատուկ ձգող շորտեր է օգտագործում իր հայտնի հինգերորդ կետի համար:
«Մի քանի տարի առաջ Մայամիում չափազանց թափանցիկ կիսաշրջազգեստ էի հագել, չգիտեի, որ հետույքս այդպես կթափանցի դրա միջից: Այդ պատճառով որոշեցի շտկող ներքնազգեստ օգտագործել, էսպիսի հատուկ բոդի (լուսանկարը` ներքեւում):
Այդ ներքնազգեստն այնպես է ստեղծված, որ կարող է թվալ, թե դուք ինչ-որ բան օգտագործում եք հատուկ հինգերորդ կետը ձգելու համար:
Ամեն դեպքում ես սիլիկոնային ներքնազգեստ չեմ կրում: Կարծում եմ` բոլորը տեսել են իմ մերկ հետույքը, ինձ ոչ մի լրացուցիչ բան պետք չէ », - պարզաբանել է Քիմը: