Պերես. Ռամոսը «Ռեալի» խորհրդանիշներից է
СПОРТ«Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսն իր ուրախությունն է արտահայտել, որ պաշտպան Սերխիո Ռամոսը երկարաձգել է ակումբի ղեկավարության հետ պայմանագիրը:
«Այսօր «Ռեալի» համար մեծ օր է: Մենք ուրախ ենք, որ Ռամոսը մնում է մեզ հետ: Նա ակումբի խորհրդանիշներից է: Հեշտ չէ «Ռեալի» նման ակումբում առաջատար լինելը, բայց Ռամոսն առաջին իսկ օրվանից հատուկ նշանակություն ունի: Ես հետևել եմ, թե ինչպես է նա լեգենդ դարձել: Երբ 2005-ին Սերխիոն միացավ մեզ, գիտեինք, որ նա «Ռեալում» պատմություն է կերտելու: Այժմ մենք նրա կարիքն ավելի շատ ենք զգում,-Պերեսի խոսքը մեջբերված է «Marca»-ից:
Հիշեցնենք, որ Սերխիո Ռամոսի նոր պայմանագիրը նախատեսված է մինչև 2020 թվականը, նախկին 6 միլիոն եվրոյի փոխարեն, նա ստանալու է տարեկան 10 միլիոն եվրո աշխատավարձ:
1
Какие партии проведут предвыборный съезд в ближайшие дни? «Паст»
2
Ставка больше, чем мир: чем обернётся для Армении «американский след» на иранской границе
3
Паспортные тени: кому будут доступны наши биометрические данные? «Паст»
4
А теперь, с альянсом: Татоян меняет формат участия в выборах։ «Паст»
5
Энергетический переход становится системным: участники объединяются на одной платформе. «Паст»



