Ֆլորիդայում ավտովթարից մահացել է 5, վիրավորվել 25 մարդ
МЕЖДУНАРОДНОЕԱմերիկյան Ֆլորիդա նահանգում ավտովթարի հետեւանքով մահացել է 5, վիրավորվել 25 մարդ։ Այս մասին տեղեկացրել է Ուակուլա օկրուգի ոստիկանական վարչությունը։
Ըստ այդ տվյալների, վթարը տեղի է ունեցել տեղի ժամանակով 05.00-ի սահմաններում։ «Երկու մայրուղիների հատման վայրում բախվել են ավտոբուսն ու ավտոֆուրգոնը, որի հետեւանքով մահացել է 5 մարդ»,-նշել են վարչությունից։
Առկա տեղեկությունների համաձայն, ավտոբուսի վարորդը, որում եղել են երեխաներ ու մեծահասակներ, խաչմերուկ է մտել կարմիր լույսի տակ։ Այդ պահին ավտոբուսին է բախվել ավտոֆուրգոնը։ 4 մարդ՝ այդ թվում մեկ երեխա, տեղում մահացել են, իսկ 5-րդը մահացել է հիվանդանոցում։
Ոստիկանության տվյալներով, տեղի հիվանդանոցներ է տեղափոխվել 24 մարդ, որոնցից 10-ի վիճակը ծանր է։
1
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
2
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
3
То что Азербайджан унижает, это вина нашего политического руководства
4
Сейчас Армения находится в большей зависимости, чем когда-либо
5
Как были чмошниками , так и остались



