Խորհրդային սիրված դերասանուհիները` այն ժամանակ և հիմա (լուսանկարներ)
ЛАЙФԽորհրդային միության տարիներին համաժողովրդական սիրո ու ճանաչման հասած դերասանուհիները, ովքեր համարվել են ԽՍՀՄ ամենագեղեցիկ կանայք, անշուշտ, շատ են փոխվել ժամանակի ընթացքում: Սակայն, եթե նրանց մի մասի դեպքում ժամանակն անողոք է գտնվել, ապա մյուսներին հաջողվել է պահպանել կանացի գրավչությունը:
womenssecrets.me կայքն ուշագրավ ֆոտոշարքով անդրադարձել է սիրված դերասանուհիներին` համեմատելով անցյալն ու ներկան:
Իրինա Ալֆյորովա
Նա ճանաչում է ձեռք բերել «Երեք հրացանակիրները» ֆիլմում Կոնստանցիայի դերը խաղալուց հետո: Ալֆյորովան ամուսնացած է եղել Ալեքսանդր Աբդուլովի հետ, բայց հիմա ամուսնացած է Սեմյոն Մարտինովի հետ: Այժմ Ալֆյորովան մասնակցում է թատերական բեմադրություններին ու զբաղվում բարեգործությամբ:
.jpg)
.jpg)
Նատալյա Վառլեյ
Բոլորի կողմից սիրված «Նինան» ակտիվ աշխատում է թատրոնում ու շրջագայում: Նրա մասնակցությամբ վերջին ֆիլմը նկարահանվել է 2006թ.:
.jpg)
.jpg)
Մարգարիտա Տերեխովա
«Երեք հրացանակիրները» ֆիլմում Միլեդիի կերպարը կերտած դերասանուհին հիմա հանդես է գալիս որպես թատերական ռեժիսոր:
.jpg)
.jpg)
Եվգենիա Սիմոնովա
«Աֆոնյա», «Սովորական հրաշք», «Մարտի են գնում միայն ծերուկները» ֆիլմերից հայտնի դերասանուհին ներկայում էլ ակտիվ ստեղծագործական կյանք է վարում: Այժմ նա ամուսնացած է ճանաչված ռեժիսոր Անդրեյ Էշպայի հետ:
.jpg)
.jpg)
Գալինա Բելյաևա
Դերասանուհին կայծակնային ճանաչում է ձեռք բերել «Իմ մեղմ ու քնքուշ գազան» ֆիլմում Օլենկայի կերպարը մարմնավորելուց հետո: Ներկայում Բելյաևան ակտիվ խաղում է թատրոնում` շարունակելով հետևել իր կառուցվածքին ու առողջությանը: Դերասանուհին արդեն 15 տարի ամուսնացած է Սերգեյ անունով գործարարի հետ և ունի 4 երեխա, 2 թոռ:
.jpg)
.jpg)
Անաստասիա Վերտինսկայա
«Ալ առագաստներ» ֆիլմից հայտնի Ասոլը համաժողովրդական ճանաչում է բերել դերասանուհուն, ով արդեն մի քանի տարի է՝ չի խաղում թատրոնում ու կինոյում: Այժմ Վերտինսկայան հետաքրքրվում է խոհանոցով, ինչով էլ զբաղվում է իր որդու սեփական ռեստորանում: Նա ակտիվորեն մասնակցում է ռեստորանային գործի միջազգային մրցույթներին ու համաժողովներին:
.jpg)
.jpg)



