Ֆուտբոլի Գյումրու աղջիկների «Տրիբունա» ակումբը շարունակում է հաղթանակներ գրանցել
СПОРТԳյումրեցի ֆուտբոլիստուհիները շարունակում են նոր հաղթանակներ գրանցել: Ֆուտբոլի Հայաստանի կանանց ամառային մրցաշարում Գյումրու աղջիկների «Տրիբունա» ակումբն անցկացրած 4 խաղերի ընթացքում միայն հաղթանակներ է գրանցել. Գյումրի-Արթիկ՝ 22:0, Գյումրի-Երևան՝ 4:0, կիսաեզրափակչում Գյումրին մրցեց Վանաձորի հետ՝ րանցելով 7:0 հաշիվը, իսկ եզրափակիչ խաղում 1:0 հաշվով հաղթեց Երևանի /Լ.Հ/ թիմին:
Մրցաշարն անցկացվել է օլիմպիական կարգով: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց թիմի գլխավոր մարզիչՍենիկ Առաքելյանը, այս մրցաշարին թիմը նախապատրաստվել էր շատ լրջորեն: «Իսկզբանե այս մրցաշարում նպատակըհաղթանակն էր: Անցած ամիսներիընթացքում մեծածավալ աշխատանք էիրականացվել և ուրախալի է, որ այդաշխատանքն իր արդյունքները տվեց:Ճիշտ է, թիմը դեռ կատարյալ չէ, բայց այս առաջնության ընթացքում «թույլ կողմեր» չի ունեցել, ինչի ապացույցը 4խաղերի ընթացքում ընդհանուր հօգուտ գրանցած 34:0 արդյունքն է: Այս մրցաշարը ցույց տվեց մի շատ կարևորբան՝ թիմը հավասարապես ուժեղ է ինչպես հարձակման մեջ, այնպես էլ պաշտպանությունում: Առաջնությանընթացքում ոչ մի թիմի չի հաջողվել մեր դարպասը գրավել: Ցանկանում եմ առանձնացնել դարպասապահ ՄարիամՑոլակյանի վստահ խաղը»,- նշեց Սենիկ Առաքելյանը՝ փաստելով, որ վաստակած հաղթանակից հետո աղջիկները մի քանի օր հանգստանալու են, որից հետ կրկին կսկսեն մարզվել: «Կանենք ամեն ինչ այս հաղթանակը պահելու համար, բացի դրանից, աշխատում ենք կազմակերպել նաև միջազգային հանդիպումներ, մասնակցել միջազգային մրցաշարերին, սակայն այս ամենը ֆինանսների հետ է կապված»,- ավելացրեց մարզիչը:
Արմենուհի Մխոյան