Քլինթոնն անցյալ տարվա օգոստոսից ցանկանում էր ՀԴԲ-ի հետ զրուցել «փոստային սկանդալի» առիթով
МЕЖДУНАРОДНОЕԱՄՆ նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնը հայտարարել է, որ անցյալ տարվանից ցանկացել է ցուցմունք տալ քննիչներին, որոնք զբաղվում են նրա՝ պետքարտուղար եղած տարիներին անձնական էլեկտրոնային փոստից ծառայողական նամակագրություն վարելու գործով: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:
«Ես առաջարկել եմ դա անել անցյալ տարվա օգոստոսից: Մեծ ցանկություն ունեի դա անել, եւ գոհ եմ, որ հնարավորություն ունեցա օգնել արդարադատության նախարարությանը՝ ստուգումներն ավարտին հասցնելու համար»,- ասել է Քլինթոնը:
Ինչպես նախկինում, այս անգամ էլ նա պնդել է, որ 2009-2013 թվականներին ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնում եղած ժամանակ երբեք «գաղտնի» նյութեր պարունակող նամակներ չի ուղարկել կամ չի ստացել անձնական սերվերի միջոցով:
1
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
2
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
3
То что Азербайджан унижает, это вина нашего политического руководства
4
Сейчас Армения находится в большей зависимости, чем когда-либо
5
Как были чмошниками , так и остались



