Երեւանում ջրում են իրար. Միացել նաեւ հրշեջ մեքենաները (ֆոտոռեպորտաժ)
ОБЩЕСТВОԵրեւանում շարունակվում է Վարդավառի տոնի առթիվ միջոցառումները: Մայրաքաղաքի տարբեր մասերում առավոտից կարելի է տեսնել երեխաների եւ մեծերի` ջրով լի դույլերը ձեռքներին (ֆոտոռեպորտաժ):
Թումո-ին հարակից զբոսայգում NEWS.am-ի ֆոտոթղթակիցը նկարել է եւ մի լավ ջրվել։
Մասնավորապես, թեժ է Երեւանի այն հատվածներում, որտեղ լողավազաններ կան եւ այգիներ: Ամենամարդաշատն իհարկե Կարապի լճի տարածքն է, որտեղ «ջրոցին» ուղեկցվել է դիջեյի մատուցած ուրախ ու աշխույժ ռիթմերով: Երկու ժամ Կարապի լիճը վերածվել էր ինքնատիպ «ջրային» դիսկոտեկի: Վարդավառին են միացել նաեւ հրշեջ մեքենաները:
Նշենք, որ Վարդավառի միջոցառումների շրջանակում լվացվել եւ մաքրվել են նաեւ հուշարձանները:
Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am



1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты



