Փարիզի «Ստադ դե Ֆրանս» մարզադաշտում պայթյուն է որոտացել` «Ֆրանսիա-Իսլանդիա» հանդիպմանն ընդառաջ
СПОРТՓարիզի «Ստադ դե Ֆրանս» մարզադաշտում պայթյուն է տեղի ունեցել «Եվրո-2016» մրցաշարի մեկ քառորդ եզրափակչի շրջանակներում այսօր երեկոյան կայանալիք «Ֆրանսիա-Իսլանդիա» հանդիպումից առաջ:
Ինչպես հաղորդում է The Independent-ը` ֆուտբոլային երկրպագուները, որոնք արդեն հավաքվել էին մարզադաշտում, պատմել են պայթյունի ձայն լսելու մասին: Նրանց խոսքով` պայթյունի ձայնը լսվել է տեղի ժամանակով 17:00-ի մոտակայքում:
Ներկա պահին երկրպագուներին թույլ չեն տալիս մտնել մարզադաշտ, քանի դեռ հետաքննությունը չի ավարտվել:
Աղբյուրը հիշեցնում է, որ «Իսլամական պետության» գրոհայինները հայտնել էին մրցաշարի ժամանակ հարձակումներ իրականացնելու մտադրության մասին:
Համենայն դեպս, դեռևս հայտնի չէ, թե որն է պայթյունի պատճառը:
1
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
4
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
5
Как были чмошниками, так и остались. Аршак Карапетян



