Բնապահպանության նախարարությունը բյուջե է մուտքագրել 2.15 մլն դրամ
ЭКОНОМИКАՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության կողմից հունիսի 27-ից մինչև հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածում իրականացված շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների քննության արդյունքում կայացվել է 0.85 մլն դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 11 որոշում և հաշվարկվել 0.23 մլն դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Այս մասին տեղեկացրին ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Մթնոլորտային օդի պահպանության ոլորտ
Կազմվել է վարչական տուգանքի 2 որոշում՝ 100.0հազար դրամ ընդհանուր գումարով.
Արագածոտնի և Շիրակի տարածքային բաժինների հայտնաբերած առանց անթափանց ծածկոցի սորուն նյութ տեղափոխելու համար մեկական ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է 50.0հազարական դրամի վարչական տուգանքի որոշումներ:
Առանց շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական դրական եզրակացության գործունեության իրականացում՝
Կազմվել է վարչական տուգանքի 1 որոշում՝ 100.0հազար դրամ գումարով (Գեղարքունիքի տարածքային բաժին):
Փայտանյութի ապօրինի տեղափոխում
Կազմվել է վարչական տուգանքի 4 որոշում՝ 350.0հազար դրամ ընդհանուր գումարով և հաշվարկվել է 216.62հազար դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին պատճառված վնաս, որից՝
Երևանի տարածքային բաժնի կողմից ստուգայցերի ընթացքում հայտնաբերված խախտման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100.0հազար դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 43.2հազար դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Գեղարքունիքի տարածքային բաժնի կողմից ստուգայցերի ընթացքում հայտնաբերված խախտման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100.0հազար դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 90.0 հազար դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Լոռու տարածքային բաժնի կողմից ստուգայցերի ընթացքում հայտնաբերված խախտման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազար դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 63.0հազար դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Տավուշի տարածքային բաժնի կողմից ստուգայցերի ընթացքում հայտնաբերված խախտման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100.0հազար դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 20.42հազար դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Ապօրինի որսի իրականացման համար
Կազմվել է վարչական տուգանքի 4 որոշում՝ 300.0հազար դրամ ընդհանուր գումարով և հաշվարկվել է 15.0հազար դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին պատճառված վնաս, որից՝
Գեղարքունիքի տարածքային բաժնի վարույթին հանձնված գործի քննության արդյունքում հայտնաբերված խեցգետնի ապօրինի որսի համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազար դրամի վարչական տուգանքի որոշում:
Վայոց ձորի տարածքային բաժնի կողմից իրականացված շրջայցերի ընթացքում հայտնաբերված ձկնագողության համար 2 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 200.0հազար դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 2 որոշում և հաշվարկվել է 12.0 հազար դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Արարատի տարածքային բաժնի կողմից իրականացված շրջայցերի ընթացքում հայտնաբերված ձկնագողության համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազար դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 3.0 հազար դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Ընդհանուր առմամբ ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կիրառած պատժամիջոցներից հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 2.15մլն դրամ: