Հայաստանի շախմատի վետերանների հավաքականն ընթանում է առաջին հորիզոնականում
СПОРТԿայացան Աշխարհի շախմատի վետերանների թիմային առաջնության ութերորդ տուրի հանդիպումները: Հայաստանի հավաքականը 3-1 հաշվով հաղթեց Անգլիայի երկրորդ թիմին: Հաղթանակներ տոնեցին Աշոտ Անաստասյանը, Կարեն Մովսիսյանը և Սերգեյ Գալդունցը, իսկ Ռաֆայել Վահանյանը պարտություն կրեց: Առաջին հորիզոնականում ընթացող Գերմանիայի հավաքականը իր հանդիպումն ավարտեց ոչ-ոքի արդյունքով:
Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:
Այսպիսով, վերջին տուրից առաջ Հայաստանի և Գերմանիայի հավաքականները վաստակել են 14-ական թիմային միավոր: Լրացուցիչ ցուցանիշներով Հայաստանի հավաքականը ընթանում է առաջին հորիզոնականում: Վերջին տուրում Հայաստանի մրցակիցը կլինի գերմանական «Էմանուել Լասկեր» թիմը:
1
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
4
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
5
Как были чмошниками, так и остались. Аршак Карапетян



